×


Արտավազդ Ամիրյանը կնքել է նորածին դստերը :)

Արտավազդ Ամիրյանի նորածին դուստրը երեկ մկրտվել է Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Նորաթուխ հայրիկը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ կնոջ` Մարիամի ցանկությունն էր երեխայի ծննդյան 8-րդ օրը կնքել նրան.«Խորհուրդը կապված է Հին ուխտի ավանդության հետ. ինչպես ընտրյալ հրեաների զավակներն էին որպես ուխտի նշան թլփատվում ծննդյան 8-րդ օրը, այնպես էլ Աստծո սիրելիները` նոր ընտրյալ ազգը, քրիստոնյաները, պարտավոր են իրենց ուխտը կապել Քրիստոսի հետ ծննդյան 8-րդ օրը։»:

Մարիամ եւ Արտավազդ Ամիրյանները


Օվսաննայի մկրտության արարողությունն իրականացրել է տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը.«Սուրբ Սարգիսը մեր սիրած եկեղեցին է, այնտեղ է տեղի ունեցել նաեւ մեր պսակադրության արարողությունը: Շատ ուրախ ենք, որ հենց սրբազանը մկրտեց մեր աղջկան: Ի դեպ, նա ասաց, որ Օվսաննան այն հազվագյուտ փոքրիկներից է, ովքեր չեն լացել մկրտության ընթացքում»,-պատմել է Արտավազդը:

Մարիամ եւ Արտավազդ Ամիրյանները


Ամուսինները իրենց դստեր համար կնքահայր են ընտրել Հայկ Ամիրյանին` Արտավազդի հորեղբոր որդուն.«Մարիամը շատ է սիրում Հայկի տեսակն, ու ես էլ, բնականաբար, դեմ չէի: Հենց Հայկի բնավորությամբ, խառնվածքով ու բարության տեր մարդը պետք է մեր դստեր քավորը լիներ»:

Նա նաեւ հայտնել է, որ Օվսաննայի մկրտության համար անհրաժեշտ պարագաներն ու տարոսիկներն իրենց ձեռքով պատրաստել են մայրն ու կինը:

Մարիամ եւ Արտավազդ Ամիրյանները


Արտավազդի խոսքով` աղջիկն ամեն օր փոխվում է.«Սկզբում Մարիամին էի նմանեցնում, իսկ այժմ ասում են, որ հոնքերի, աչքերի հատվածն իմն է: Սկզբում սեւահեր էր, բայց շիկահեր է դառնում: Գիշերները երկու-երեք անգամ արթնանում է, բայց Մարիամն այնքան ուշադիր է, որ կարողանում է հանգստացնել նրան»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին