×


Արփի Գաբրիելյան. «Միհրանի ջենտլմենության շնորհիվ միջադեպ չեղավ»

«Ֆուլ Հաուս»-ի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի մտահղացմամբ այս սիթքոմի դերասաններ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը զուգերգ են ձայնագրել, որը կներկայացնեն տեսահոլովակով, որի ռեժիսորն է Կարեն Ամյանը: «Անհնար է» երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Արման Անտոնյանն է, իսկ գործիքավորումն արել է Հայկոն:

"Անհնար է" տեսահոլովակի նկարահանումներին


BRAVO.am-ի հետ զրույցում Մենչն ասել է, որ Միհրանն ու Արփին սիրով են համաձայնել միասին հանդես գալ.«Շատ կարեւոր է հավատալ, որ գեղեցիկ աշխատանք է լինելու: Ես միշտ էլ ասել եմ, որ թեեւ Միհրանը նախագծի շրջանակում ներկայանում է որպես դերասան, չպետք է մոռանանք, որ երգիչ է. պետք է կարողանալ համատեղել»:

Արմենը նաեւ նշել է, որ Արփիի երաժշտական կարիերայի հետ կապված գեղեցիկ մտքեր ունի, որ առաջիկայում կփորձեն իրականացնել: Արփին էլ հավելել է, որ շատ կարոտած է մասնակցել զուգերգի ձայնագրություններին.«Ես միշտ էլ ասել եմ, որ վերադառնալու եմ որպես երգչուհի, այժմ ժամանակն է»:

Արփի Գաբրիելյանը


Անդրադառնալով Միհրանի հետ համագործակցությանը` Արփին ասել է.«Միասին նկարահանվելն արդեն սովորական է դարձել, քանի որ մեր նախագծի երրորդ եթերաշրջանին ենք արդեն հասել: Միհրանը զիջող է, նա ունի այն բոլոր հատկանիշները, որոնք պետք են տղամարդ երգչին: Նրա հետ աշխատելը հեշտ է, նոր բացահայտումներ չեմ արել ինձ համար. երկուսս էլ միմյանց լավ ենք ճանաչում, ինչն էլ օգնեց, որ հեշտ ու ճիշտ օգտագործենք մեր ժամանակը»:

Նրանից հետաքրքրվել ենք նաեւ տեսահոլովակի նկարահանման մանրամասներով. «Արեւ էր, խոտածածկին բարձրակրունկներով քայլելն անհնարին էր: Ես գրեթե ընկնում էի, բայց Միհրանի ջենտլմենության շնորհիվ ոչ մի միջադեպ չեղավ. նա անընդհատ օգնում էր ինձ»:

Միհրան Ծառուկյանը


«Անհնար է»-ի պրեմիերան նախատեսվում է հաջորդ շաբաթ, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել թրեյլերը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արմեն Պետրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW