BRAVO.am-ն առաջինն է տեղեկացրել, որ երգչուհի Արփին մայիսին երկրորդ անգամ մայրացել է: Այսօր էլ ներկայացնում ենք 2-ամսական Ակսելի առաջին ֆոտոշարքը, որն երգչուհի մայրիկը տրամադրել է մեզ:
«Ուզում էի, որ հայկական անուն ունենա, եւ շատ տարբերակներ քննարկեցինք: Չէի ցանկանում, սակայն, որ կրճատ դիմեն տղայիս, դրա համար էլ նայեցինք նաեւ արտասահմանյան անունները, եւ սկանդինավյան անուններից ընտրեցինք Ակսելը, որը շատերի կարծիքով հայկական է, բայց իրականում նույնիսկ Բակունցի անունը Ալեքսանդր է եղել: Ակսել նշանակում է՝ խաղաղություն, եւ երբ նայում եմ տղայիս, իսկապես կարծես խաղաղություն կա նրա դեմքին»,- մեզ հետ զրույցում ասել էր Արփին:
Արփին որդին՝ Ակսելը
Նշենք, որ Արփիի եւ ամուսնու` Ալբերտի առաջնեկը 3-ամյա Արեւիկն է:
BRAVO.am
Լուսանկարները` Անիտա Մատինյանի


×
5,285





