Արփինե Իսրայելյանի եւ բեմադրող-նկարիչ Ներսես Սեդրակյանի որդին դարձել է 1 տարեկան: Ծնողները տղայի առաջին տարեդարձը նշել են Երեւանի մանկական սրճարաններից մեկում` օրվա լուսանկարները առաջինը տրամադրելով BRAVO.am-ին:
Արփինե Իսրայելյանի եւ Ներսես Սեդրակյանի որդու 1-ամյակի խնջույքին
«Ամեն ինչ ամուսնուս հետ ենք որոշել եւ կազմակերպել: Դավթի ծննդյան տոնի համար ընտրել էինք Փոքրիկ իշխանի թեման. ամեն ինչ դեղին, կապույտ եւ սպիտակ գույների մեջ էր», - մեզ հետ զրույցում պատմել է դերասանուհին:
1-ամյա Դավթի տարեդաձին հրավիրված են եղել հարազտներն ու մտերիմները՝ իրենց փոքրիկների հետ.«Տղաս շատ բարձր տրամադրություն ուներ: Չգիտեմ՝ հասկանում էր, թե ոչ, որ իր տոնն է, բայց ուրախ էր անսահման»,- ասել է նա եւ հավելել, որ որդին հատկապես սիրում է մեքենաներ.«Շատ տարբեր նվերներ ենք ստացել, բոլորն էլ հավանել է, իսկ ամենաշատը` խաղալիք մեքենան, որը ստացել է ամուսնուս մորաքրոջ ընտանիքի կողմից»:
Արփինե Իսրայելյանը` որդու հետ
Փոքրիկի տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքը դերասանուհին չի ցանկացել բացահայտել, սակայն նշել է.«Ինչպես բոլոր ծնողները, մենք էլ ուզում ենք, որ մեր որդին առողջ լինի եւ լավ մարդ մեծանա»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հակոբ Քալաշյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: