×


Արփինե Իսրայելյանը միացել է «Բարեւ, երկրի» թիմին

Արփինե Իսրայելյանն այսուհետ կներկայանա որպես առավոտյան ծրագրի հաղորդավար: Դերասանուհին կվարի «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Բարեւ, երկիր» առավոտյան ծրագիրը: Նոր աշխատանքի մանրամասները նա պատմել է BRAVO.am-ին եւ նշել, թե որքանով է այն հետաքրքրել իրեն:

«Առաջարկը ստացել եմ հաղորդման պրոդյուսեր Արման Պետրոսյանից: Քանի որ ձեւաչափն ինձ ծանոթ էր, հետաքրքրեց»,-նշել է նա եւ ավելացրել.«Հաղորդավարի աշխատանքն ունի շատ դրական կողմեր դերասանի համար՝ խոսքի հստակություն, ինֆորմացիայի մեծ աղբյուր, շփում նոր մարդկանց հետ: Ի վերջո, հեռուստադիտողը տեսնում է դերասանի իրական եսը՝ առանց կերպարի, առանց խաղի եւ նախօրոք սովորած սցենարի»:

Արփինե Իսրայելյանը


Դերասանուհու վերջին շրջանի եթերային դադարը պայմանավորված է իրեն չհետաքրքրող առաջարկներով.«Սպասում էի այնպիսի առաջարկի, որտեղ ես ռեալիզացվելու հնարավորություն կունենամ, կլինեմ չկրկնվող եւ հետաքրքիր հեռուստադիտողի համար: Իսկ մասնագիտական քաղց չէի զգում, քանի որ կա թատրոնը, որտեղ վայելում եմ սիրելի աշխատանքս»:

Անդրադառնալով հեռուստասերիալներում չնկարահանվելուն՝ նա ասել է. «Ծանրաբեռնվածությունս շատ է, նաեւ շատ դեպքերում դերասանական ոչ պրոֆեսիոնալ թիմ է աշխատում, ինչն էլ ավելի է բարդացնում աշխատանքը, սցենարի խնդիր էլ ունենք, ցավոք: Իհարկե, բացառություններ էլ են լինում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արփինեի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW