Հունիսի 1-ն աշխարհը նշում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր, Հայաստանն էլ բացառություն չէ: Հայ հայտնիներն էլ, թեպետ արդեն երեխա չեն, այնուամենայնիվ, BRAVO.am-ի առաջարկով հիշել են իրենց մանկությունն ու պատմել ամենավառ հիշողությունը:
Հերմինե Ստեփանյանը
Հերմինե Ստեփանյան.Շատ չարաճճի եմ եղել եւ, նույնիսկ, հայտնի արտահայտություններ եմ ունեցել, որոնք մինչեւ հիմա էլ հիշում ու օգտագործում են մեր ընտանիքում, օրինակ` “ես կծող եմ, ես ծեծող եմ, ես քաշող եմ”: Կյանքիս առաջին 6 տարին ապրել եմ Գանձաքարում` անտառների մեջ, գետի ափին, ու միշտ տնից փախուստներ էի կազմակերպում, իսկ իմ ավազակախմբի մեջ քույրս ու մեր հարեւանի աղջիկն էին լինում: Բայց ամեն անգամ, երբ խորանում էինք անտառի մեջ, իրենք լացում էին, եւ հետ էինք գալիս:
Արփինե Իսրայելյանը
Արփինե Իսրայելյան.Կյանքիս ամենաջերմ ու երջանիկ տարիներն էին: Բավական ակտիվ ու արկածախնդիր եմ եղել: Մանկությանս տարիներն ավելի պարզ ու հստակ եմ հիշում. երբ 3 տարեկան էի, Սանկտ Պետերբուրգում էինք` մորաքրոջս ընտանիքի հետ: Մի օր ես ու եղբայրս, ով 5 տարեկան էր, վաղ առավոտյան, երբ դեռ բոլորը քնած էին, դուրս եկանք տնից եւ ուղեւորվեցինք դեպի Նեւա գետ, որը բավական հեռու էր: Հասնելով` հանեցինք մեր կոշիկներն ու մտանք գետը, որտեղ ժամեր անց մեզ գտան մեր անհանգստացած ու բարկացած ծնողները:):
Արման Մարգարյանը
Արման Մարգարյան. Ես այն սերնդի ներկայացուցիչն եմ, որն ապրել է, բառիս բուն իմաստով, ոչ լուսավոր տարիներին, եւ հիմա, երբ տեսնում եմ իմ որդու մանկությունն ու հիշում մերը, զգում եմ, թե որքան երջանիկ է այս սերունդը: Այնուամենայնիվ, հիշում եմ, որ ամեն հունիսի 1-ին ծնողներս ինձ տանում էին Մանկական երկաթուղի ու փորձում այդ օրն ինձ համար տոն դարձնել:
Քրիստինե Պեպելյանը
Քրիստինե Պեպելյան.Մանկության տարիներից մինչ օրս շատ բան չի փոխվել. եղել եւ մնում եմ մայրիկիս ուրախությունը. նա միշտ ասում է, որ ես իր տոնն եմ:): Հանգիստ երեխա եմ եղել, միշտ պաշտպանել եմ այն փոքրիկներին, որոնց մյուսները նեղացրել են. տեսակով պաշտպանող մարդ եմ, չեմ սիրում, երբ դիմացինիս փորձում են խեղճացնել: Իմ ընկերներին միշտ պաշտպանում էի: Իսկ երազում էի հեծանիվ ունենալ, որը շուտ իրականացավ:):
Տեքստը` Քրիստինա Բոյաջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հերմինեի, Արմանի, Արփինեի, Քրիստինեի անձնական արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: