Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքն այսօր տոնում է նոր գահաժառանգի ծնունդը:): Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնը ժամեր առաջ երկրորդ անգամ մայրացել է: Նա ամուսնուն` արքայազն Ուիլյամին, դուստր է պարգեւել:
Քեթրին Միդլթոնը եւ արքայազն Ուիլյամն` իրենց նորածին դստեր հետ
Ինչպես հայտնում են Քենսինգթոնյան պալատից, դքսուհին եւ նորածինն իրենց լավ են զգում, աղջնակը կշռում է 3,5 կգ, արքայազն Ուիլյամն էլ ներկա է եղել ծննդաբերությանը:
Արքայազն Ուիլյամի եւ Քեթրին Միդլթոնի նորածին դուստրը
Հիշեցնենք, զույգի առաջնեկը` Գեորգ Ալեքսանդր Լուին, ծնվել է 2013 թվականի հուլիսին: Նա գահին հավակնողների շարքում երրորդն է, իսկ նորածին քույրը` չորրորդը: Քեյթի եւ Ուիլյամի դուստրը կկրի Քեմբրիջի արքայադուստր տիտղոսը:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: