×


Բագրատ + Արեւո = ՍԵՐ եւ հարսանիքի նախապատրաստություն :)

Վաղը` հուլիսի 14-ին, “Jazzel” խմբից Արեւիկ Գրիգորյանն ու երաժիշտ, բիթբոքսեր Բագրատ Տերտերյանը կնշեն իրենց սիրային միության երկու տարին:): Նրանք BRAVO.am-ին պատմել են, որ արդեն նշանադրվել են, հարսանիքն էլ սարերի հետեւում չէ:

Արեւոն եւ Բագրատը


Արեւո. Համերգներիցս մեկից հետո Բագրատը գտավ ինձ “Ֆեյսբուք”-ում եւ գրեց, որ շատ է հավանել ելույթս: Չնայած` մինչ այդ մեզ արդեն ծանոթացրել էր Նաիրա Գյուրջինյանը, երբ Բագրատը մասնակցում էր “X-Factor” նախագծին:

Բագրատ. Մեր սիրո պատմությունը հենց այդպես էլ սկսվեց` մեկ հաղորդագրությունից, որը “Ֆեյսբուք”-ով ուղարկեցի նրան` “Արեւիկ, այսօր դու փայլում էիր”: Հետո աստիճանաբար հարաբերությունները զարգացան. սկսեցինք միմյանց հաղորդագրություններ ուղարկել, զանգահարել, հանդիպել…

Արեւոյի եւ Բագրատի նշանադրությանը


Արեւո. Ծանոթացել ենք 2011 թվականի հուլիսի 14-ին, սկսել ենք հանդիպել մեկ ամիս անց` օգոստոսի 14-ից:):

Բագրատ. Իրականում մեզ միավորեց երաժշտությունը: Երկուսիս համար էլ այն շատ կարեւոր է եւ նպաստեց հարաբերությունների զարգացմանը:

Արեւո. Մեր հանդիպումից մեկ տարի անց որոշեցինք նշանվել: Խմբով հանգստի էինք մեկնելու, որոշեցինք հենց ծովի ափին ռոմանտիկ մթնոլորտում փոխանակվել մատանիներով: Բոլորի համար դա անակնկալ էր, միայն մեր ծնողներն էին տեղյակ, որ պատրաստվում ենք նշանադրվել: Ի դեպ, Բագրատի կողմից հատուկ առաջարկություն չի եղել. երկկողմանի որոշում էր:

Զույգի կնքահայրը կլինի Եգոր Գլումովը


Բագրատ. Մեզ համար ամեն ինչ պարզ էր: Չգիտեմ, թե ինչու չեմ արել առաջարկություն, բայց ամեն ինչ դեռ առջեւում է, հետո կանեմ:):

Վերադարձանք ու մեր նշանադրությունը նշեցինք երեւանյան ռեստորանային համալիրներից մեկում: Այդ օրն Արեւոյի ծննդյան տարեդարձն էր: Քանի որ մատանիներով արդեն փոխանակվել էինք, որոշեցինք համատեղել ու կազմակերպել մեր նշանադրության պաշտոնական մասը:

Արեւո. Նշանադրությանս շատ երկար չեմ պատրաստվել: Մայրիկիս եւ Բագրատի մայրիկի օգնությամբ գնեցինք երկար, վարդագույն, գեղեցիկ զգեստս:):

Բագրատի մայրն ու Արեւոն


Բագրատ. Միջոցառմանը ներկա էին մեր հարազատները, ընկերները, շուտով կայանալիք պսակադրության կնքահայր Եգոր Գլումովն իր ընտանիքի հետ, Անուշիկ Ալավերդյանը, նրա քույրը` Արեւիկն ամուսնու հետ, Սուսաննա Պետրոսյանը, մեր շատ սիրելի Նաիրա Գյուրջինյանը, “Jazzel” խմբի աղջիկները, արվեստագետ Արմեն Աթայանը: Միայն հայրս ներկա չէր` Հայաստանից բացակայելու պատճառով:

Արեւո. Այդ օրը Բագրատի մայրիկի նվագակցությամբ կատարեցի “Յարը մարդու յարա կուտա” երգը: Մայրիկս էլ իր ելույթով ուրախացրեց մեզ, ի դեպ, կրկին Բագրատի մայրիկի նվագակցությամբ:

Բագրատ. Արեւոյի ընկերուհիներից գրեթե բոլորը երգչուհիներ են եւ, իհարկե, երաժշտական նվերներ մատուցեցին մեզ:

Արեւո. Ես ու Բագրատը բնավորության նույն գծերն ունենք, նույն կերպ ենք մտածում, երկուսս էլ ձգտում ենք սեփական ուժերով հասնել մեր նպատակներին:  Նույնիսկ մեր երազանքներն են նման: Բայց մի մեծ տարբերություն կա` ես շատ անհամբեր եմ, իսկ Բագրատը` շատ համբերատար:):

Արեւոն եւ Նաիրա Գյուրջինյանը


Բագրատ. Երկուսս էլ շատ ճշտապահ ենք. չենք սիրում սպասել եւ ուշանալ: Վեճերի պատճառ կարող են դառնալ միայն որոշ անճշտություններ, բայց հենց նույն պահին հասկանում ենք միմյանց:

Արեւո. Մեր սիրո պատմության ամենահիշվող պահը ծովի ափին տեղի ունեցած նշանադրություն է եւ անակնկալի եկած մեր ընկերների ուրախությունը:

Բագրատ. Արեւոն շատ ուշադիր է, ինձ միշտ անակնկալներ է մատուցում: Ամենահիշվողն ինձ համար իր մատուցած առաջին նվերն է, որ ծովից էր բերել ինձ համար: Եվ, իհարկե, ինձ նվիրված երգը:

Արեւոն եւ Բագրատը


Արեւո. Բագրատը հաճախ է անակնկալներ մատուցում: Ամենատպավորիչը երգի տեսքով է: Այն անվանել է “My Sun”/“Իմ Արեւ”:

Արեւո. Հետաքրքիր եւ ուրախ հարսանիք ենք անելու, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսել ենք:):

Բագրատ. Սիրեք զմիմյանս:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արեւիկի եւ Բագրատի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW