BRAVO.am-ը շարունակում է բացահայտել հայտնի դեմքերի ընտանիքները: Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը պատմել է ծնողների եւ միակ եղբոր մասին՝ տրամադրելով նրանց լուսանկարները:
Հայրս Գեւորգ Ալեքսանյանն է: Նա կոնկրետ մասնագիտություն չի ունեցել, բայց մեզ միշտ խորհուրդներ է տվել մասնագիտություն ընտրելիս: Երբեք դեմ չի եղել իմ մասնագիտությանը, ավելին՝ միշտ հպարտացել է, ինձ միշտ երես է տվել:
Մարիամ Ալեքսանյանի հայրն ու եղբայրը
Մայրս Անուշ Բալայանն է: Նրա համար ամենակարեւոր աշխատանքը հենց մայր լինելն է: Մասնագիտությամբ բուժքույր է, բայց, կարելի է ասել, չի զբաղվել դրանով: Նախկինում բիզնես ուներ, հիմա միտք ունի վերսկսել եւ շարունակել այն:
Մարիամ Ալեքսանյանի մայրը
Եղբայրս Ալբերտ Ալեքսանյանն է: Կբարկանա, երբ իմանա՝ Ալբերտ եմ ասել. նրան բոլորը դիմում են Բուլ: Բուլը 19 տարեկան է, այս պահին ծառայում է բանակում, սերժանտ Ալեքսանյանն է, տանկի հրամանատար է, մենք ընտանիքով հպարտանում ենք նրանով: Զորացրվելուց հետո կշարունակի ուսումը:
Մարիամ Ալեքսանյանի եղբայրը
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: