×


Մարիամ Շահինյանը՝ քույրիկի հետ

Բացահայտելով Մարիամ Շահինյանի ընտանիքը

BRAVO.am-ի նոր խորագրի շրջանակներում շարունակում ենք բացահայտել հայտնի դեմքերի ընտանիքները: Դերասանուհի, երգահան Մարիամ Շահինյանին վերջերս ենք լուսանկարել իր փոքրիկ գեղեցկուհիների հետ: Առիթն օգտագործելով՝ զրուցել ենք նաեւ ծնողների ու միակ քրոջ մասին:

Հայրս դերասան Ստեփան Շահինյանն է, ով 40 տարի է` հայ թատրոնի նվիրյալ է: Իր առաջին քայլերը սկսել է Մնջախաղի թատրոնից. հայկական մնջախաղի հիմնադիրներից է, այնուհետեւ աշխատել է տարբեր թատրոններում, նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում, իսկ այսօր հանդիսանում է Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան, նաեւ՝ Մանկավարժական համալսարանի արվեստի բաժնի պրոֆեսոր:

Ստեփան Շահինյանը՝ դուստրերի եւ թոռների հետ


Մայրս` լուսահոգի Ռուզան Բանդուրյանը, եւս դերասանուհի էր: Նա էլ հորս նման Մնջախաղի թատրոնի ակունքներում է կանգնած, որից հետո Հենրիկ Մալյանի հրավերով դարձել է Մալյանի անվան թատրոնի դերասանուհի: Մայրս բացի դերասանական տաղանդից, օժտված է եղել նաեւ բացառիկ երաժշտական տաղանդով. բազմաթիվ երգերի հեղինակ է թե՛ թատրոնում, թե՛ էստրադայում: Մայրիկիս ստեղծագործական տաղանդը, իհարկե, ժառանգություն է իր հորից` բանաստեղծ, երգահան Գարիկ Բանդուրյանից:

Քույրս` Արմինե Շահինյանը, մասնագիտությամբ բեմանկարչուհի է, բայց նրա ողջ գիտակից կյանքը անցել է ռադիոկայաններում` որպես հաղորդավարուհի, դիջեյ: Այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում եւ աշխատում է այնտեղի հեղինակավոր KKLA ռադիոկայանում: Նա բացառիկ անձնավորություն է, իրեն ճանաչող յուրաքանչյուրը կարող է դա փաստել, իսկ իրեն ճանաչում է Երեւանի կեսը:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Շահինյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին