BRAVO.am-ը շարունակում է բացահայտել հայտնի մարդկանց ընտանիքները: Ռոզի Ավետիսովան մեզ հետ զրույցում պատմել է ծնողների, քրոջ մասին եւ նշել` ում շնորհիվ է ընտրել դերասանի ուղին:
Հայրս` Սամվել Ավետիսովը, երգիչ-երաժիշտ է: Այժմ, սակայն, երգչի կարիերան դադարեցրել է եւ բիզնես ոլորտում է:
Ռոզի Ավետիսովան՝ հայրիկի հետ
Մայրս` Ծովինար Եղոյանը, մասնագիտությամբ անասնաբույժ է, բայց երբեք չի աշխատել: Նա կատարել է աշխարհի ամենաբարդ գործը՝ մեծացրել է մեզ, տնային տնտեսուհի է:
Ռոզի Ավետիսովան՝ մայրիկի հետ
Քույրս` Նարինե Ավետիսովան, ինձնից մեծ է 4 տարով: Նա արեւելագետ է, այժմ բնակվում է Իտալիայում: Իսկ մեր ընտանիքի ամենալուսավոր էակը քրոջս աղջիկն է՝ մեր 3 տարեկան հրաշքը` Բիանկա-Նարե Կասինին:
Ռոզի Ավետիսովայի զարմուհին՝ Բիանկա-Նարեն
Ես` Ռոզի Ավետիսովաս, կարծում եմ, դերասանուհու ուղին ընտրել եմ՝ շնորհիվ հայրական կողմիցս ժառանգած գեների:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռոզիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: