×


Բացահայտելով Վահե Խանամիրյանի ընտանիքը :)

BRAVO.am-ը շարունակում է բացահայտել հայտնի մարդկանց ընտանիքները: Այս անգամ ներկայացնում ենք հաղորդավար Վահե Խանամիրյանին:

Հաղորդավարը պատմել է ծնողների ներկայիս զբաղմունքի, քրոջ ու կնոջ մասնագիտության մասին եւ ընտանեկան ալբոմից լուսանկրաներ տրամադրել:

Վահե Խանամիրյանի ծնողները


Հայրս՝ Գեւորգ Խանամիրյանը մասնագիտությամբ ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ է, բայց մոտ 35 տարի չի զբաղվել իր մասնագիտությամբ:

Մեր ընտանիքին է պատկանում երկար տարիների պատմություն ունեցող «Գուգարք» մանկական ճամբարը, որի ղեկավարությամբ հայրս ու մայրս են զբաղվում:

Մայրս՝ Գայանե Սարգսյանը մասնագիտությամբ նույնպես մանկավարժ հոգեբան է: Ինչպես նշեցի՝ հորս հետ աշխատում է նույն ճամբարում:

Լիլիթ Մուրադյանը` դստեր հետ


Քույրս՝ Լիլիթ Խանամիրյանը մարքեթելոգ է, աշխատում է սպորտային հայտնի խանութներից մեկում:

Կինս՝ Լիլիթ Մուրադյանը մասնագիտությամբ բանասեր է: Իր մասնագիտությամբ դեռ չի աշխատել: Այժմ Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Եթե բոլորը» հաղորդաշարի համահեղինակը, խմբագիրն ու վարողն է, ինչպես նաեւ համանուն հիմնադրամի տնօրենը:

Վահե Խանամիրյանի ընտանիքը


Դուստրս՝ Անի Անդրեան 4 տարեկան է: Մեծ հաճույքով մանկապարտեզ է հաճախում եւ երազում է բժիշկ դառնալու մասին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Վահե Խանամիրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին