×


Բեյոնսեի եւ Ջեյ Զիի հանգիստը Հավայան կղզիներում

Հավայան կղզիներում հանգիստը Բեյոնսեի եւ Ջեյ Զիի համար ամենանախընտրելի տարբերակն է: Զույգը նախորդ տարի գարնանն ամուսնության 7-ամյակը նշելու համար ընտրել էր այս վայրը, այս օրերին էլ օվկիանոսի ափին վայելում է ամառային արձակուրդը: 

Ջեյ Զին եւ Բեյոնսեն


Ի տարբերություն նախորդ ուղեւորության, այս անգամ ամուսինների հետ է նաեւ նրանց դուստրը` Բլու Այվին:

Բեյոնսեն, Ջեյ Զին եւ Բլու Այվին


Աստղային ընտանիքը որոշել է միասին անցկացրած երջանիկ պահերը ցուցադրել երկրպագուներին` համացանցում հրապարակելով հանգստի ընթացքում արված մի շարք լուսանկարներ:

Բեյոնսեն


Կադրերից մեկում երգչուհին եւ ռեփերը համբուրվում են` այս կերպ ժխտելով իրենց բաժանության մասին շրջանառվող լուրերը: Ֆոտոշարքը նաեւ առիթ է հանդիսացել, որպեսզի հանրությունը քննարկի Բեյոնսեի կազմվածքն ու լողազգեստը:):

BRAVO.am
Աղբյուրը` elle.com

Կարդալ ավելին

Quality Sign BW