×


Բեյոնսեն հրաժեշտ է տվել իր երկար վարսերին

Բեյոնսեն համալրել է կարճ սանրվածքով հայտնիների շարքը: Երգչուհին օրեր առաջ է կտրել երկար, ոսկեգույն վարսերն ու արդյունքը ներկայացրել “Թվիթեր”-ի իր էջում:): Երկրպագուների առջեւ նոր կերպարով նա առաջիկայում հանդես կգա Անգլիայում, այնուհետեւ` Լատինական Ամերիկայում:

Բեյոնսեն


Երգչուհու արտաքին տեսքում կտրուկ փոփոխությունը դարձել է շոու-բիզնեսի նորություններ լուսաբանող արտասահմանյան ամենահայտնի կայքերում քննարկվող գլխավոր թեման, որոշները նաեւ վերհիշել են կարճ սանրվածքով հանրությանը զարմացրած այլ հայտնիների` Էն Հեթուեյին, Շարլիզ Թերոնին, Մայլի Սայրուսին, Ռիհաննային, Հոլի Բերիին, Էմմա Ուոթսոնին, Փինքին:

Բեյոնսեն


Կարճ սանրվածքների սիրահար են եղել նաեւ գեղեցկուհի Օդրի Հեփբերնը եւ արքայադուստր Դիանան: Դերասանուհի Միշել Ուիլյամսն էլ բազմիցս նշել է, որ չի պատկերացնում իրեն երկար վարսերով:

 
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW