Աշխարհի ամենագեղեցիկ զույգերից մեկի` Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների սիրային ֆոտոշարքերը, կամ թե ինչպես է ֆուտբոլիստը կիսամերկ վազում փողոցով, հետաքրքրությամբ դիտում են բազմաթիվ երկրպագուներ, սակայն երեք տարի է` այս ընտանիքում հայտնվել է մի աղջնակ, որի լուսանկարները անտարբեր չեն թողնում եւ ոչ մեկին:):
Դեւիդ Բեքհեմը` դստեր հետ
Հարփեր Սեւենը, որը երեկ նշել է ծննդյան 3-րդ տարեդարձը, հանրության ուշադրության կենտրոնում է դեռ մայրիկի փորիկում գտնվելու պահից: Նա Բեքհեմների չորրորդ երեխան է, բայց առաջին դուստրը: Այս առիթով Դեւիդը հայտարարել էր, թե իրենց համար նորություն են տանը հայտնված վարդագույն իրերը:):
Վիկտորիա Բեքհեմը` դստեր հետ
Աստղային ծնողները, մեկնաբանելով իրենց երեխայի անվան ընտրությունը, նշել են, թե Հարփերը հին անգլիական անուն է` Վիկտորիայի ամենասիրելի անուններից մեկը, իսկ Սեւենը, որ թարգմանաբար նշանակում է 7 թիվը, խորհրդանշական է փոքրիկի համար. նա ծնվել է 7-րդ ամսվա 7-րդ օրը` ժամը 7:00-ին:):
Դեւիդ Բեքհեմը` դստեր հետ
Ներկայացնում ենք աղջնակի լավագույն լուսանկարների ընտրանին, որտեղ նա հայրիկի եւ մայրիկի ուղեկցությամբ է: Իսկ թե ծնողներից ում է ավելի շատ սիրում, փորձեք գուշակել:):
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: