×


Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին այս ամիս կամուսնանա՞ն

Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի պսակադրությունը տեղի կունենա հենց այս ամիս. վերջին օրերին նման բովանդակությամբ լուրեր են տարածում արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ: Իսկ “մեղավորը” Բրեդն է, որը հետեւյալ հայտարարությունն է արել “Խաղատան կողոպուտ” ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի ժամանակ. “Այո, մենք պատրաստվում ենք անել դա”:):

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին


Դերասանը մեծ հաճույքով խոսել է նաեւ իր նոր ֆիլմի մասին` նշելով` թեեւ այն մեծահասակների համար նախատեսված թրիլլեր է, նկարահանելիս հաշվի է առել  սեփական երեխաների կարծիքը. “Ստեղծածս ֆիլմը դուր է եկել որդիներիս”:

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը


Ինչպես հայտնի է, զույգը վեց երեխա ունի` երեք աղջիկ, երեք տղա: Փիթի եւ Ջոլիի ամուսնությանն ամենից շատ սպասում են հենց փոքրիկները:): Ի դեպ, Բրեդը վերջին շրջանում նախաամուսնական նվերներ է մատուցում Անջելինային. դերասանուհին այլեւս հրաձգարան ունի, որի համար սիրելին վճարել է 400 հազար դոլար:

BRAVO.am
Աղբյուրը` KP

Կարդալ ավելին

Quality Sign BW