Գայանե Ավետիսյանը նշել է ծննդյան տարեդարձը: Հոբելյարին անակնկալ են մատուցել ընկերներն ու ընտանիքի անդամները: BRAVO.am-ի հետ զրույցում երգահան-դերասանուհին պատմել է տոնական օրվա եւ իր մասնակցությամբ նոր հեռուստանովելի մասին:
Գայանե Ավետիսյանը
«Ծննդյանս օրը նաեւ ընկերուհուս տարեդարձն է: Մեր ընկերները մեզ համար հիանալի անակնկալ-տոն էին կազմակերպել կեսգիշերին: Հրավիրված էին երաժիշտներ, ովքեր սերենադ երգեցին մեզ համար, մի խոսքով՝ ծաղիկներ, փուչիկներ եւ նվերներ»,-պատմել է նա:
Գայանեն ծննդյան օրն անցկացրել է տանը՝ հարազատների հետ: Ասում է՝ փոքր-ինչ տխրել է, քանի որ քույրն արտերկրում գտնվելու պատճառով իր կողքին չի եղել.«Շատ լավ տարեդարձ էր: Բազմաթիվ զանգեր, շնորհավորանքներ ստացա, նույնիսկ՝ անանուն ծաղիկներ, հավանաբար, երկրպագուներիս կողմից: Հետաքրքիր էր, որ այս տարին խորհելու, շտկելու, թողնելու եւ վերցնելու մտորումներով եմ անցկացրել: Այն, ինչ մարդիկ մշտապես անում են նոր տարուց առաջ, կարծում եմ՝ պետք է ծննդյան հաջորդ օրն անել ու վերանայել անցած տարին: Շատ ուրախ եմ, որ ընտանիքս, եղբայրս, ընկերներս ինձ սիրում են այնպիսին, ինչպիսին կամ, եւ միշտ փորձում են օրս դարձնել տոն»:
Ծննդյան տորթի մոմերը փչելիս նա ամեն տարի նույն երազանք է մտապահում՝ հավելելով նորերը.«Ոչ միայն ինձ վերաբերվող երազանքներ են, այլեւ կապված են ինձ շրջապատող մարդկանց հետ, իսկ ես միշտ ուրախ եմ, երբ իմ հոգուն մոտ մարդկանցով եմ շրջապատված»:
Դերասանուհու հետ խոսել ենք նաեւ իր մասնակցությամբ նոր սերիալի մասին: Սեպտեմբերի 4-ից «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կմեկնարկի 25 մասանոց «Միլիոնը թակարդում» դետեկտիվ մելոդրաման.«Իռենի դերում եմ: Բավականին տարբերվող կերպար է, հուսամ՝ հեռուստադիտողը կհավանի: Ի դեպ, հաճախ են հարցնում, թե ինչու չկամ այս կամ այն նախագծում: Պետք է նշեմ, որ ինձ համար սկզբունքային է լինել եթերում այն ժամանակ, երբ կա ասելիք եւ իմաստ»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: