Կոմպոզիտոր, ջազ դաշնակահար, երգեհոնահար Գարի Քյոսայանն ու Համազգային թատրոնի դերասանուհի Ալլա Սահակյանն իրենց դստեր հետ նոր ֆոտոշարք ունեն, որն առաջինը տրամադրել են BRAVO.am-ին:
Գարի Քյոսայանի ընտանիքը
Ծնողների հավաստմամբ՝ 3,5 տարեկան Մարիան ռիթմի լավ զգացողություն ունի. «Մեր աղջիկը շատ է սիրում պարել։ Դո-ից մինչեւ դո տարբերակում ու նվագում է։ Կցանկանայի, որ երաժիշտ դառնա, կարծես, ընդունակություն ունի, բայց մասնագիտության ընտրությունն իրենը կլինի»,-մեզ հետ զրույցում ասել է Գարի Քյոսայանը։
Օրերս՝ Ջազի միջազգային օրվան նվիրված բացօթյա համերգին նա իր քառյակի հետ Կասկադում նվագել է Hammond B3 երգեհոնով։ Ի դեպ, նույն գործիքով նա նվագակցել է նախորդ հունիսին Հռոմի Պապի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգին.«Հանրապետության հրապարակում իմ հեղինակած «Ավե Մարիան» հնչեց` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Ինձ համար յուրահատուկ համերգ էր»։
Ալլա Սահակյանը` դստեր հետ
Ջազմենի հայաստանյան քառյակի կազմում նրա հետ հանդես են գալիս կինը՝ Ալլա Սահակյանը (վոկալ), Մարատ Հակոբյանը (սաքսոֆոն), Արթուր Նազարյանը (բաս կիթառ), Արմեն Մովսիսյանը (հարվածային գործիքներ): Ինչպես նշում է, իր համար գերագույն հաճույք է նվագել ոչ միայն ամերիկյան ջազմենների, այլեւ հայ երիտասարդ երաժիշտների հետ։
Նա նաեւ տեղեկացրել է, որ նախորդ տարի սեպտեմբերին ամերիկյան համերգից հետո դարձյալ առաջարկներ ունի` այս անգամ Բոստոնից եւ Լոս-Անջելեսից։ Այժմ զբաղվում է նոր ձայնասկավառակի աշխատանքներով.«Երգերը գրեթե պատրաստ են, բայց թողարկումը կախված է ֆինանսից, հուսով եմ՝ հովանավորների օգնությամբ այս տարի լույս կտեսնի»։
BRAVO.am
Լուսանկարները` Խանդութ Պարույրյանի


×
15,681






