×


Գարի Քյոսայանն ու Ալլա Սահակյանը նորություններ ունեն

Կոմպոզիտոր, դաշնակահար, երգեհոնահար Գարի Քյոսայանը ջազ երաժիշտների հետ համերգով է հանդես եկել՝ նվիրված իր սիրելի Երեւանի 2800-ամյակին։ Հնչել են երկու տասնյակից ավելի ջազ ստեղագործություններ, որոնցից յոթը՝ առաջին անգամ։

Երաժշտի փոխանցմամբ` պրեմիերներից մեկը նվիրված է լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին, մյուսը՝ կնոջը՝ Ալլա Սահակյանին, երրորդը՝ մայրաքաղաք Երեւանին։ Պրեմիերաների շարքում են նաեւ «Լույսի ճանապարհը», «Արմենիա», «Ինքնադիմանկար», «Abricot Tree» ստեղծագործությունները։ «Գարի Քյոսայան» ջազ քառյակի կազմում են Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Արմեն Մովսիսյանը (հարվածային գործիքներ), Արմեն Հովակիմյանը(կոնտրաբաս), Կարեն Սեդրակյանը (կիթառ) եւ մեներգչուհի Ալլա Սահակյանը: Երեկոյի հյուրերից է եղել նաեւ 10-ամյա երգչուհի Կարինե Իգնատյանը, ով ապրում է Մոսկվայում։

Գարի Քյոսայանի ջազ քառյակի համերգին


Ալլա Սահակյանը նաեւ տրամադրել է իր նոր ֆոտոշարքը, որոնցում կրում է իր հեղինակած երեկոյան եւ կոկտեյլային զգեստներն ու իր պատրաստած աքսեսուարները.«Ձեռքի աշխատանքն իմ սիրելի զբաղմունքն է, սիրում եմ զգեստները լրացնել գլխազարդերով ու թեւնոցներով։ Երբեմն ճամփորդելիս՝ հատկապես Միացյալ Նահանգներից, ինձ հետ բերում եմ հումքն ու այստեղ պատրաստում իմ երեւակայությամբ։ Կարծում եմ՝ նրբաճաշակ զարդերը գեղեցկացնում են կանանց։ Իհարկե, կնոջը գեղեցկացնում է նաեւ վարսահարդարումն ու դիմահարդարումը, ինչի համար շնորհակալ եմ Աննա Զարյանին ու Հելեն Մանուկյանին»։

Ալլա Սահակյանը


Ամուսինները նաեւ մեկ այլ նորություն ունեն. նոյեմբերի 29-ին կկայանա Ռուբեն Քոչարի «Ինքնադիմանկար» ֆիլմի պրեմիերան, որի կոմպոզիտորը Գարի Քյոսայանն է, իսկ գլխավոր դերակատարներից մեկն՝ Ալլա Սահակյանը։ Դերասանուհին նաեւ տեղեկացրել է, որ Համազգային թատրոնում 2019-ի սկզբին պատրաստվում են պրեմիերայի. Ֆրանսահայ Ժիրայր Բաբազյանը բեմադրում է Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» պիեսը։

Տեքստը՝ Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW