×


Գարիկ Մարտիրոսյան.“Կինս իմ լավագույն հայելին է”

Հայտնի շոումեն, պրոդյուսեր, “Comedy Club” ակումբի հիմնադիր եւ անդամ Գարիկ Մարտիրոսյանի հետ հարցազրույց է իրականացրել “Կոմսոմոլսկայա պրավդա”-ն, որի հետաքրքիր հատվածները ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Գարիկ Մարտիրոսյանի ընտանիքը


Այս տարի ծննդյանս տարեդարձը չեմ նշել. ընկերներս ասացին, որ 40-ամյակը չեն տոնում: Բայց 30 տարեկանից հետո երբեք էլ չեմ նշել: Ճիշտն ասած` չեմ սիրում տոներ նշել: Ամեն օր էլ կարծես ծննդյանս տարեդարձը լինի, էլ ինչո՞ւ առանձին խնջույք կազմակերպեմ:):

Երբեք նպատակներ չեմ դնում իմ առջեւ, դրա համար էլ տարիների ընթացքում որեւէ բան չի փոխվել կյանքումս: Ինչպես նախկինում, հիմա էլ ուզում եմ նոր բաներ հորինել եւ միշտ մնալ երիտասարդ: Չեմ ուզում “նաֆթալինոտ” հումորիստ լինել  եւ համոզված եմ, որ այն ամենն, ինչ նոր է, ազդեցիկ է:

Ուզում եմ զգուշացնել, որ սոցիալական ցանցերում եւ “Ինստագրամ”-ում պաշտոնական էջ չունեմ: Առանձնապես ցանկություն չունեմ հետեւել, թե ով որտեղ է հանգստացել, կամ էլ կիսվել նրանց հետ երաժշտությամբ ու ֆիլմերով:

Գարիկ Մարտիրոսյանը` երեխաների հետ


Ընտանիքս ֆիլմերի եւ սերիալների սիրահար է: Օրինակ` դուստրս այս շրջանում իսպանական սերիալ է դիտում, փոքրիկ որդիս` “Ավտոմեքենաներ” մուլտֆիլմը, կինս էլ ամերիկյան ինչ-որ սերիալի մոլի երկրպագու է դարձել: Իսկ ինձ համար լավագույն սերիալը ֆուտբոլն է:

Ուղեղումս պարբերաբար նոր գաղափարներ են ծնվում, բայց նախեւառաջ ես “Comedy Club’’-ի սցենարիստն եմ, եւ եթե սկսեմ մենախոսություններ գրել, մյուս տղաները համարներ չեն ունենա: Ինձ ավելի հետաքրքիր է լսել սեփական մտքերս` Պավել Վոլյայի, Ալեքսանդր Նեզլոբինի ու մյուսների կատարմամբ:

Այն, ինչով զբաղվում եմ այսօր, ինձ ոչ ոք չի սովորեցրել, չի աջակցել գումարով: Համոզված եմ` եթե մարդ ձիրք ունի, կգտնի իր տեղն այս կյանքում:

Գարիկ Մարտիրոսյանը` կնոջ` Ժաննա Լեւինայի հետ


Կինս` Ժաննան, երեխաների դաստիարակության հարցում ավելի խիստ է: Ես տանը քիչ ժամանակ եմ անցկացնում եւ չեմ կարող ինձ թույլ տալ գոռալ նրանց վրա այդ ընթացքում:

Եղբայրս` Լեւոնը, ընտանիքի հետ Երեւանում է բնակվում, բայց աշխատանքի բերումով հաճախ է լինում Մոսկվայում: Մենք շատ մտերիմ ենք: Հայերի ընտանեկան կապերը շատ ամուր են եւ հատկապես եղբայրների միջեւ:

Կարող եք հրավիրել ինձ հայկական խնջույքի, եւ ես ամեն ինչ կուտեմ:): Մայրս եւ տատիկս այնքան համեղ էին պատրաստում, նույնը կարող եմ ասել նաեւ կնոջս մասին, իսկ ես անգամ լոլիկով եւ բաստուրմայով ձվածեղ չեմ կարող պատրաստել:

Կինս է օգնում հագուստ ընտրել: Նա է իմ լավագույն հայելին:

BRAVO.am
Աղբյուրը` kp.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW