Գարիկ Պապոյանն առաջին անգամ նկարահանվել է գեղարվեստական կինոկատակերգությունում: Հումորիստ-երաժիշտը Հայկ Մարությանի, Անի Խաչիկյանի, Ռաֆոյի, Անդոյի, Լեւոն Հարությունյանի եւ այլ դերասանների հետ ներգրաված է “Սուպեր մամա” ֆիլմում, որը մեծ էկրաններին կլինի հոկտեմբերի 8-ից:
Գարիկ Պապոյանը` "Սուպեր մամա" ֆիլմի նկարահանումներին
“Հավանելով ֆիլմը ստեղծող անձնակազմին, սցենարն ու ինձ առաջարկված կերպարը` հաճույքով նկարահանվեցի: Կրկին հումորային, բայց առաջին անգամ ամբողջովին բացասական դերում եմ: “Վիտամին” ակումբում հաճախ մարմնավորել եմ քյարթու տղաների, որոնք բացասական չեն ընդունվել, բայց այս մեկը ֆիլմի բացասական մասն է ապահովում. չար հերոսն եմ: Հուսով եմ` հանդիսատեսը լավ կընդունի ֆիլմը”, - BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է Գարիկը:
“Սուպեր Մամա” ֆիլմի երաժշտական հատվածով նա չի զբաղվել, բայց ինչպես նշել է, ռուսական արտադրության ֆիլմերի համար սաունդթրեքեր գրելուց հետո կրկին նոր առաջարկ է ստացել, որը դեռ քննարկման փուլում է:
Գարիկ Պապոյանը` "Սուպեր մամա" ֆիլմի նկարահանումներին
Գարիկն առաջիկայում Արամ MP3-ի հետ կմեկնի Մոսկվա, որտեղ հոկտեմբերի 15-ին կայանալիք մենահամերգին մի քանի գործ կնվագի: Նա նաեւ տեղեկացրել է, որ “Վիտամին” ակումբը դադարից հետո հոկտեմբերի 4-ին կրկին կցուցադրվի “Շանթ”-ով.“Առաջին նկարահանումներն արդեն իրականացրել ենք: Մեր կազմով նորից եթերում կլինենք”:
BRAVO.am
Լուսանկարները` Գարիկ Պապոյանի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: