×


Գեորգի Հարությունյանը՝ կնոջ հետ

Գեորգի Հարությունյանը՝ հարսանիքի, Ռիտա Սարգսյանի նվերի եւ մեղրամսի մասին

Դիզայներ, երգիչ Մհերի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանի հարսանիքի մասին պատմել ենք: Նորապսակները մեղրամսի են մեկնել նախ Հոնկոնգ, այնուհետեւ Սինգապուր եւ Բալի: Նորափեսան BRAVO.am-ին է տրամադրել ճամփորդության լուսանկարները, նաեւ պատմել է հարսանիքի, նվերների եւ հանգստի մասին:

«Հարսանիքի նախապատրաստական աշխատանքները շուրջ 3 ամիս տեւեցին, շատ խիտ գրաֆիկով եւ ամեն հարցում մանրակրկիտ ենք աշխատել: Ոչ ստանդարտ բան էինք մտածել, ինչը փոքր-ինչ ռիսկային էր, քանի որ տարբեր տարիքի եւ ոլորտների ներկայացուցիչներ էին հրավիրված: Հյուրասիրության անկյունում տարբեր երկրների ամենահամեղ ուտեստներն էին, նաեւ ծովային մթերքներ: Ամենից շատ ուշադիր էինք եղել հենց սննդի եւ նարգիլեի հարցում: Շնորհակալ եմ բոլոր այն ընկերներիս, ովքեր անշահախնդիր օգնեցին մեզ»,-պատմել է դիզայները:

Գեորգի Հարությունյանը՝ կնոջ հետ


Գեորգիից հետաքրքրվել ենք, թե ինչ նվերներ են ստացել, եւ հատկապես՝ ինչ է նվիրել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որը եւս ներկա էր հարսանյաց խնջույքին.«Սպասք, անկողին, զարդեր, աքսեսուարներ եւ գումար ենք ստացել: Ինչ վերաբերում է առաջին տիկնոջ նվերին, նա հարսանիքի համար մեր ընտրած ոճին շատ համապատասխան սեւ եւ սպիտակ զարդ է նվիրել»:

Գեորգի Հարությունյանը՝ կնոջ հետ


Անդրադառնալով ճանապարհորդությանը՝ դիզայներն ասել է.«Շատ լավ, ուրախ եւ հեքիաթային օրեր ենք ունեցել: Հոնկոնգում ծանոթացել ենք տեսարժան վայրերին, այգիներին, իսկ Սինգապուրում ոչ միայն հասցրել ենք շոփինգ անել, այլեւ հայկական եկեղեցում ենք եղել, հայերի հյուրանոցում, որը այնտեղի զբոսաշրջային գլխավոր կետերից է: Բալիում լիարժեք հանգիստ ենք վայելել, քանի որ մեր հյուրանոցը բավական հարմարավետ էր: Մի խոսքով՝ ինչպես մեր ընկերներից մեկն ասաց, միայն այսպիսի հանգստի համար արժե ամուսնանալ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գեորգի Հարությունյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին