Գոհար Հարությունյանի ընտանիքը 9 տարեկան է: Գեղեցկուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասաց, որ ամուսնության օրվա առթիվ հատուկ խնջույք չեն կազմակերպել. «Քանի որ կլոր տարեթիվ չէր, առանձնահատուկ չնշեցինք: Բացի այդ, մեզ հատուկ օրեր հարկավոր չեն միմյանց անակնկալներ մատուցելու համար: Յուրաքանչյուր օր էլ կարող ենք մեկս մյուսիս ուրախացնելու ինչ-որ առիթ գտնել»:
Գոհար Հարությունյանն` ամուսնու հետ
«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» տիտղոսակիրն իր ամենամեծ ձեռքբերումը համարում է զավակները. «Գուցե կողքից շատերի համար հեքիաթային է թվում իմ կյանքը. տեսնում են ինձ միշտ խնամված, հիանում կապուտաչյա երեխաներովս, բայց իրականում, ամեն ինչ չէ, որ հեքիաթի է նման: Մեր ընտանիքում էլ են խնդիրներ լինում: Երբ երեխաներիս հետ եմ, առօրյա, բնական տեսքով եմ. հեշտ չէ երեք երեխաների խնամքը: Բայց երբ գնահատում եմ ինը տարվա ամուսնական կյանքս, հպարտանում եմ այն ամենով, ինչը ստեղծել եմ: Ես երջանիկ կին եմ»:
Գոհարն առաջիկայում չորրորդ երեխա ունենալը չի բացառում, 7 եւ 8-ամյա դուստրերի խնամքով ինքն է զբաղվում, որդու դեպքում օգնական ունի, քանի որ պարզապես չի հասցնում: Սլացիկ կազմվածքը պահպանելու համար նա հատուկ միջոցների չի դիմում.«Հավանաբար, գեներն իրենց անում են: Միայն վեջերս առողջական որոշ խնդիրների պատճառով սկսել եմ սպորտով զբաղվել»:
Գոհար Հարությունյանը` երեխաների հետ
Բազմազավակ մայրիկն ամուսնական այս տարիքը հասուն է համարում. «Եթե երիտասարդ ժամանակ անհանգստությունն ընտանիքիդ հանդեպ շատ է, ապա այս տարիքում ավելի կայուն ես դառնում: Իհարկե, պատասխանատվությունն ու հոգատարությունը միշտ էլ առաջնային են»:
Ըստ Գոհարի՝ երեխաների ծնվելուց հետո ոչ թե ամուսինների սերն է կիսվում, այլ ուշադրությունը.«Փոքրիկներն ուշադրության մեծ կարիք ունեն, իսկ սերը, բնավ էլ չի կիսվում, այլ ընդհակառակը, տարիների ընթացքում ավելի է ամրանում»:
Այս շրջանում նրա զբաղվածությունը հիմնականում ընտանիքի հետ է կապված. «Ինձ համար առաջնայինը միայն եւ միայն ընտանիքս է»:
Տեքստը՝ Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գոհար Հարությունյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: