×


Գոհար Հովհաննիսյանը երկրորդ անգամ կմայրանա :)

Ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանն ու դհոլահար Գուրգեն Թամրազյանը կրկին ծնողներ կդառնան: Զուգի երկրորդ երեխան լույս աշխարհ կգա դեկտեմբերին: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքն ու ամուսինն անսահման երջանիկ են.«Այս անգամ զգացողություններն այլ են. հիմա գիտակցում ենք ծնող լինելու լրջությունը»:

Գոհար Հովհաննիսյանը


Հղիության հինգերորդ ամսում գտնվող Գոհարից տեղեկացանք, որ առաջնեկը` Հարությունը, անհամբերությամբ է սպասում եղբոր կամ քույրիկի ծնվելուն.«Քանի որ տարեվերջին է ծնվելու, նա գիտի` Ձմեռ պապիկն է բերելու, եւ անհամբեր սպասում է Ամանորին:)»:

Գոհար Հովհաննիսյանի ընտանիքը


Ժողովրդական երգչուհին աշխատանքային դադար չի վերցրել.«Հղիությունը ոչ թե խոչընդոտում, այլ հակառակը` ինձ էներգիա է տալիս: Այժմ նոր զուգերգի տեսահոլովակ ենք նկարահանում Ռուբեն Սասունցու հետ, իսկ սեպտեմբերին ելույթ կունենանք Լիբանանում: Հոկտեմբերը նույնպես համերգաշատ է լինելու»:

BRAVO.am-ը Գոհար Հովհաննիսյանին մաղթում է թեթեւ հղիություն եւ ծննդաբերություն:

Նյութը`  Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Գոհար Հովհաննիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW