2008-ին Գոհար Ջավուկցյանը «Չորս տարբերակ» խմբի կազմում մեկնել էր ԱՄՆ` մասնակցելու «Armenian Golden Star» մրցանակաբաշխությանը, որի ժամանակ արժանացան «Լավագույն փոփ խումբ» մրցանակին: 10 տարի անց երգչուհին կրկին Լոս Անջելեսում է՝ այս անգամ բոլորովին այլ նպատակով:
«Վերհիշելով տարիներ առաջ ստացած տպավորությունները` պահի տակ հասկացա, որ ուզում եմ հանգիստս վայելել այնտեղ: Նաեւ շատ հարազատ մարդիկ կան, որոնց կարոտել էի: Նրանցից շատերի համար անակնկալ էր իմ այցը: Ասում են` երբ Միացյալ Նահանգներ ես գալիս որպես զբոսաշրջիկ, հետաքրքիր է անցնում եւ նորություններով լի: Իմ դեպքում էլ այդպես եղավ: Շատ տպավորված եմ եւ չեմ փոշմանել հանգստիս վայրի ընտրության համար»,-BRAVO.am-ին ասել է նա:
Գոհար Ջավուկցյանը
Գոհարին Լոս Անջելեսը տպավորել է գույներով, կանոնավոր երթեւեկությամբ եւ դրական մթնոլորտով: Կարծում է` մեզ մոտ` Հայաստանում, ժպիտը պակասում է:
Երգչուհու համար այս ուղեւորության ընթացքում ամենից տպավորիչը Լաս Վեգասում մի կլորիկ գումար շահելն էր.«Խաղամոլ չեմ: Անփորձ էի, պատահական, բայց ստացվեց»:
Նա անդրադարձել է նաեւ շքեղ ավտոմեքենայի ֆոնին իր լուսանկարին ու դրա արձագանքներին.«Մեծամասնությունը հասկացավ, որ գրառումը հումորային է: Ովքեր էլ մտածեցին, թե կարող եմ կես միլիոն դոլարանոց «Ֆերարի» գնել, այդ դեպքում կասեմ, որ երանի ինձ:)»:
Գոհար Ջավուկցյանը
Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ մշտական բնակության տեղափոխվելու ցանկություն կամ մտադրություն ունի, Գոհարը բացասական պատասխան է տվել եւ հավելել. «Գուցե տարիներ առաջ ցանկանայի, բայց հիմա այնքան հույս ու հավատ կա Հայաստանում: Չեմ թողնի հաստատ: Կվերադառնամ մայիսի 31-ին»:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գոհար Ջավուկցյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: