×


Գոռ Հարությունյանն ամուսնացել է

Վերջերս BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցի ընթացքում երգիչ, դերասան Գոռ Հարությունյանը նշել էր, որ ընտրյալ ունի, եւ պատրաստվում են տարեվերջին օրինականացնել հարաբերությունները. «Շատ պատահական ենք ծանոթացել… Ընկերուհիս շոու բիզնեսի հետ կապ չունի, ինչի համար շատ ուրախ եմ»,-ասել էր նա:

Գոռ Հարությունյանի հարսանիքին


Սիրահար զույգը, սակայն, որոշել է այդքան չսպասել: Մեր տեղեկություններով` օրեր առաջ տեղի է ունեցել Գոռի եւ Աննայի նշանադրության արարողությունը, իսկ այսօր նրանք միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցում:

Գոռ Հարությունյանի հարսանիքին


Այս պահին մայրաքաղաքի ժամանցի վայրերից մեկում տեղի է ունենում նրանց հարսանյաց խնջույքը, որին ներկա են երգչուհիներ Լիլիթ Կարապետյանը, Օլգա Այվազյանը, դերասաններ Սոնա Մաթեւոսյանը, Կարո Հովհաննիսյանը, երգիչ-երգահան Ռաֆֆի Ալթունյանը եւ այլք:

BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին ու երջանկություն մաղթում:

BRAVO.am
Լուսանկարները` «Ֆեյսբուք»-ից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW