Հուլիսի 25-ին Գոռ Սուջյանը դարձել է 28 տարեկան: BRAVO.am-ն արդեն պատմել է, որ ռոք երգիչն իր ծննդյան օրվան նախորդող երեկոյան ելույթ է ունեցել Արտյոմ Մանուկյանի առաջին ալբոմի շնորհանդեսին: Կեսգիշերն անց թավջութակահարը շնորհավորել է նրան, եւ հոբելյարը բեմում երգելով է սկսել այս տարեդարձը:): Նրանք միասին ակուստիկ տարբերակով կատարել են “Ես կուլամ” երգը:
Գոռ Սուջյանի ընտանիքը
Գոռ Սուջյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ մեծ խնջույքների սիրահար չէ, տոնական օրն անցկացրել է կնոջ` Վարսայի եւ մեկուկես տարեկան որդու` Դանիելի հետ: Նրանց կողքին են եղել նաեւ ամենամտերիմ մարդիկ.“Գրեթե միշտ այդ օրը երգում եմ. ուրախալի է, որ բեմում եմ լինում”:
Ի դեպ, “Դորիանս”-ը արձակուրդ չի մեկնել. ռոք-խմբի անդամներ Արման Ջալալյանը, Գագիկ Խոդավիրդին, Էդգար Սահակյանը եւ Գոռ Սուջյանը ելույթ կունենան օգոստոսի 13-ին՝ “Մեցցո” ակումբում. “Ներկայացնելու ենք մեր հին ու հայտնի երգերը: Այս շրջանում աշխատում եմ նաեւ այլ նախագծերի վրա, բայց դեռ չեմ ուզում բացել փակագծերը”,-նշել է երգիչը:
BRAVO.am
Լուսանկարները` Գոռ Սուջյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: