Հայաստանում առաջին անգամ իրականացվել է միջազգային ճանաչում ունեցող “Yerevan Color Run” միջոցառումը: Oգոստոսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում էին հավաքվել վառ էմոցիաների եւ տպավորությունների սիրահարները, որոնք մասնակցել են գունազարդ վազք-զվարճանքի:
Գունազարդ վազք` Երեւանում
Վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա լցվել են գունավոր սննդային փոշեներկեր, որոնք հեշտությամբ մաքրվում են հագուստից: Միջոցառման ավարտին եւս տեղի է ունեցել երաժշտական գունազարդ «հրավառություն» :):
Գունազարդ վազք` Երեւանում
Նշենք, որ “Run Armenia” նախագծի կազմակերպած գունազարդ վազքը բարեգործական էր. միջոցառումից ստացված հասույթի մի մասը հատկացվելու է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին: Այն նպատակ ունի նաեւ Երեւանի բնակիչների եւ հատկապես երիտասարդության շրջանում քարոզել առողջ ապրելակերպ, զարգացնել վազքի եւ զանգվածային սպորտի մշակույթը:
Գունազարդ վազք` Երեւանում
BRAVO.am
Ֆոտոռեպորտաժը՝ Վարդան Համբարձումյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: