×


Գուրգեն Դաբաղյանի Նոր տարվա նվերը կնոջը

Գուրգեն Դաբաղյանը եւ Իննա Կազարյանը որպես ամուսիններ համատեղ առաջին Նոր տարին Ֆրանսիայում են անցկացրել: Ժողովրդական երգերի կատարողը այցից լուսանկարներ է տրամադրել BRAVO.am-ին՝ ասելով, որ ուղեւորությունն Ամանորի առթիվ կնոջը մատուցած իր նվերն է:

«Երկրորդ անգամ էի Նոր տարին տնից հեռու դիմավորում: Ասեմ՝ այսպես շատ ավելի լավ է. տոները նշելու հայկական ավանդական տարբերակն այդքան էլ իմ սրտով չէ: Դրսում ուրախությունն ու անկեղծությունն ավելի շատ է»,- նշել է նա:

Գուրգեն Դաբաղյանը՝ կնոջ հետ


Վայրի ընտրությունը պատահական չի եղել.«Փարիզը խորհրդանշական քաղաք է սիրող զույգերի համար, նաեւ աշխարհի գեղեցկագույն մայրաքաղաքներից է, որն անպայման պետք է տեսնել: Ուղեւորությունը ծրագրելիս միանգամից ընտրեցի այն ու չեմ փոշմանում: Անկրկնելի ժամանակ անցկացրինք: Կնոջս առաջին այցն էր, միասին շատ գեղեցիկ ու մշակութային արժեք ունեցող վայրեր ենք այցելել, թանգարաններում եղել ու զմայլվել ամեն մի մանրուքով»,- պատմել է Գուրգենը:

Ամուսինները տարեմուտն Էյֆելյան աշտարակի մոտ են դիմավորել.«Շատ ուրախ ու տարբերվող տոնական օրեր էին: Փարիզը չքնաղ էր: Ծնողներս չեն նեղվել մեր հեռու լինելու պատճառով, հակառակը, երբ մենք ուրախ ենք, նրանք էլ ավելի են երջանկանում»:

Գուրգեն Դաբաղյանը՝ կնոջ հետ


Գուրգենի համար 2019 թվականը ձեռքբերումների տարի է եղել.«Կյանքիս կարեւորագույն տարիներից էր՝ ընտանիք կազմեցի: Աշխատանքի առումով տարին մի փոքր պասիվ էր, ինչը կփորձեմ արդեն այս տարի շտկել»,- եզրափակել է երգիչը:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գուրգեն Դաբաղյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW