×


Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը շուտով կստանան իրենց լավագույն նվերը :)

“Yere1” նախագծի դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանն այսօր դարձել է 30 տարեկան: Նա կեսգիշերից բազմաթիվ բարեմաղթանքներ եւ շնորհավորանքներ է ստանում, սակայն ինչպես տեղեկացրել է BRAVO.am-ին, խնջույք չի լինի.“Քանի որ կնոջս ծննդյան տարեդարձն էլ հունվարի 19-ին է, որոշել ենք համատեղ տոնել մեր հոբելյանները”:

Հռիփսիմե Ելինյանը եւ Գրիգոր Դանիելյանը


Նա մեզ հետ զրույցում նշել է, որ սովորականի պես աշխատանքի վայրում է, իսկ կարեւոր նվերը կստանա օրեր անց:).“Մեր նոր բնակարանի սեփականության վկայականը կլինի լավագույն նվերը թե՛ ինձ, եւ թե՛ Հռիփսիմեի համար:)”:

Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանն` իրենց որդու հետ


Նշենք, որ ամուսնական զույգը շուտով հանրությանը կներկայացնի համատեղ 6-րդ տեսահոլովակը, որի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է: “Ե՛տ դարձիր” երգի խոսքերի հեղինակը հենց Գրիգորն է, իսկ երաժշտությունն ու գործիքավորումը` Էմմանուելինը:

Դրվագ "Ե՛տ դարձիր” երգի տեսահոլովակից


“Սյուժեն սիրող սրտերի անիմաստ բաժանության, հետո արդեն միավորման մասին է: Պատկերում է դժոխք եւ դրախտ հակադրությունը: Միմյանցից հեռու գտնվելով` նրանք կարծես դժոխքում են, իսկ միասին` դրախտում: Գրաֆիկական լուծումների պատճառով երկար են տեւել մոնտաժային աշխատանքները”,-ասել է նա եւ հավելել, որ տեսահոլովակում նկարահանվել են իրենց “Trio” էստրադային վոկալ ստուդիայի սաները, պարային դրվագում`“Fire” խմբի տղաները, ինչպես նաեւ իրենց որդին` փոքրիկ Ալբերտոն:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գրիգոր Դանիելյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW