Օգոստոսի 11-ից 13-ը Ղրիմում կայանալիք «Մանկական Նոր ալիք 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Մերի Քոչարյանը: Այս մասին BRAVO.am-ին տեղեկացրել է 12-ամյա երգչուհու երաժշտական պրոդյուսերը` Գրիգոր Կյոկչյանը:
Մերի Քոչարյանը
Նրա խոսքով` Մերիի հետ իր համագործակցությունը սկսվել է վերջինիս ծնողների առաջարկով. «Կարծում եմ` իմանալով, որ նախորդ տարի ես եմ եղել մեր ներկայացուցչի` Դավիթ Վարդանյանի երաժշտական պրոդյուսերը, ինձ վստահեցին ու չսխալվեցին:)»:
«Մանկական Նոր ալիք 2015»-ի նախընտրական փուլին մասնակցելու հայտ Հայաստանից ներկայացրել է 9-ը մասնակից, որոնցից ժյուրին ընտրել է Մերի Քոչարյանին: Աղջնակը կատարել է Ջեսի Ջեյի «Մամա» եւ Բեթթիի «Արեւի մարդիկ» երգերը:
Մերի Քոչարյանը եւ Գրիգոր Կյոկչյանը
«Մեր մասնակիցների ելույթներից հետո ես հասկացա, որ Մերին է հավանական թեկնածուն: Մեր երկրից լավ ներուժ եւ ձայնային տվյալներ ունեցող այլ երեխաներ էլ կային, բայց դա բավական չէ, պետք է պրոդյուսերական ճիշտ աշխատանք տարվի եւ համապատասխան երգեր ընտրվեն: Եվ ամենակարեւորը` երեխան պետք է բեմում էլ երեխա մնա»,-նշել է Գրիգոր Կյոկչյանը` Մերիին բնութագրելով որպես պոզիտիվ, բեմական ու վոկալային լավ տվյալներ ունեցող երգչուհի. «Նա մրցանակային տեղ գրավելու մեծ շանսեր ունի»:
BRAVO.am
Լուսանկարները` Մերի Քոչարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: