Դրամատիկական թատրոնի ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը եւ դերասանուհի Արմինե Հակոբյանը նախորդ կիրակի ամուսնացել են: Զույգը պսակադրվել է Սուրբ Աննա եկեղեցում` պարուսույց Արման Ջուլհակյանի քավորությամբ:
Աստծո օրհնությունը ստանալուց եւ ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նորապսակներն իրենց միությունը նշել են ռեստորանային համալիրներից մեկում` լողավազանի հարեւանությամբ բացօթյա հարսանիք կազմակերպելով:
Գրիգոր Խաչատրյանի ու Արմինե Հակոբյանի հարսանեկան միջոցառմանը
Խնջույքի ժամանակ նորահարսիկը անակնկալ է մատուցել` երգիչ Տյոմի հետ կատարելով Հայկ Ստվերի «Ես մենակ չեմ» երգը, որի խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է:
Հարսանեկան խնջույքին ներկա են եղել Դրամատիկական թատրոնի դերասանները, նաեւ հայտնի այլ դեմքեր:
Գրիգոր Խաչատրյանի ու Արմինե Հակոբյանի հարսանեկան միջոցառմանը
BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:
BRAVO.am
Լուսանկարները` համացանցից


×
11,969





