×


Գրիշա Աղախանյանը մկրտել է 1-ամյա որդուն :)

2014 թվականի ամռանը երգիչ, հաղորդավար, պրոդյուսեր Գրիշա Աղախանյանի եւ Շողեր Թովմասյանի գեղեցիկ ընտանիքը համալրվեց արու զավակով: Սիրված շոումենը BRAVO.am-ին վստահեց որդու առաջին լուսանկարները, այս անգամ էլ  համաձայնել է, որ հենց մենք իրականացնենք Ալեքսանդրի 1-ամյակի եւ մկրտության արարողության ֆոտոշարքը:  

Գրիշա Աղախանյանը մկրտել է որդուն


Փոքրիկը մկրտվել է Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Գրիշայի խոսքով` վաղուց էին որոշել երեխայի սուրբ մկրտությունն իրականացնել հենց առաջին տարեդարձի օրը.“Կարծում եմ` այսպես բավական խորհրդանշական է: Իսկ կնքահայրը իմ վաղեմի ընկերն է”:

Գրիշա Աղախանյանի որդու մկրտության արարողությանը


Շոումենի ամենամեծ ցանկությունն այն է, որ որդին լավ մարդ մեծանա. “Նրան երջանկություն եմ մաղթում: Վստահ եմ, որ մեր նոր սերունդը շատ լավն է ու որակով. այնքան պայծառ երեխաներ կան, եւ մեծ հույսեր ունեմ, որ Ալեքսանդրը եւս կդառնա նոր սերնդի վառ ներկայացուցիչներից մեկը”:

Գրիշա Աղախանյանը` որդու հետ


BRAVO.am-ը  Ալեքսանդրին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն: 

Հ.Գ. Գրիշա Աղախանյանի որդու մեկամյակի խնջույքի ֆոտոշարքին սպասեք վաղը:):

Տեքստը` Լենա Գեւորգյան /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW