×


Դալիթային \"տուն\" են կանչել :)

Պատանի երգչուհի Դալիթա Ավանեսյանն այս տարվա իր ամառային արձակուրդն անցկացրել է Հայաստանի սահմաններում, իսկ դրա համար կարեւոր պատճառ ունի.“Զբաղված էի ընդունելության հարցերով եւ չկարողացա արտասահման մեկնել, սակայն այստեղ էլ կարողացել եմ լիարժեք հանգստանալ:)”:

Դալիթան


Դալիթան BRAVO.am-ին տեղեկացրել է, որ հանգստանալուց եւ ուսման հետ կապված հարցերը լուծելուց բացի, մասնակցել է Սփյուռքի նախարարության “Արի տուն” երիտասարդական ծրագրին.“Նախ` բացման արարողությանը “Welcome to Armenia” երգով բարի գալուստ եմ մաղթել մասնակիցներին, ընթացքում կազմակերպվող միջոցառումների ժամանակ էլ երգերովս ողջունել եմ արիտունցիներին”:

Դալիթան մասնակցել է "Արի տուն" ծրագրին


Երգչուհու խոսքով` հայրենիք ժամանած երիտասարդների ջերմ ընդունելությանն է արժանացել, առաջիկայում էլ որպես հյուր կմասնակցի “Մանկական Եվրատեսիլ 2013”-ի հայաստանյան նախընտրական փուլին.“Սեպտեմբերից կներկայացնեմ նաեւ նոր երգեր:)”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Դալիթայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW