×


Դավիթ Բադալյան. “Քիչ էր մնում ավտովթարի զոհ դառնայինք :)”

Rippi-ն եւ Դավիթ Բադալյանը մայիսին ներկայացրին “Գիտեմ” դուետի տեսահոլովակը, իսկ առաջիկայում երգիչը երկրպագուների դատին կհանձնի իր անհատական նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է “Հրեշտակ” երգի հիման վրա: Երաժշտության, խոսքերի եւ գործիքավորման հեղինակը հենց Դավիթն է, որին երգի ձայնագրման ընթացքում նվագակցել է կիթառահար Գուրգեն Էբեջյանը:

Դավիթ Բադալյանի "Հրեշտակ" տեսահոլովակի նկարահանումներին


Երգիչը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նկարահանումն իրականացրել են օրեր առաջ, ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է, ադմինիստրատորը` Վահե Համբարձումյանը: Սյուժեն զարգանում է Շահումյանի անվան հրապարակում` անձրեւի տակ. “Տեսահոլովակի յուրահատկությունն այն է, որ նկարահանված է մեկ կադրով` առանց “ստոպ”-ի”:

Դավիթ Բադալյանի "Հրեշտակ" տեսահոլովակի նկարահանումներին


“Հրեշտակ”-ի գլխավոր հերոսներն են Մերի Դիլանյանն ու Դավիթ Գրիգորյանը. “Ավտովթար է տեղի ունենում, ինչի հետեւանքով հերոսուհին մահանում է ու սեւ հրեշտակ դառնում”,-պատմել է Դավիթը եւ հավելել. “Քիչ էր մնում, որ ես ու հերոսուհին արդեն իրական ավտովթարի զոհ դառնայինք: Լուսանկարում պարզ երեւում է, թե ինչպես է հրապարակ մտած կարմիր մեքենան, չնկատելով, որ կանգնած ենք, շարունակում վարել իմ ուղղությամբ”:

Դավիթ Բադալյանի "Հրեշտակ" տեսահոլովակի նկարահանումներին


Նկարահանման ընթացքում տեղացող անձրեւը հեղինակները ստացել են հրշեջ մեքենայի օգնությամբ. “Ջուրը վերջացավ, եւ մենք թրջված մեկ ժամ սպասել ենք, որ մեքենան կրկին վերազինվի ջրով”,-նշել է երգիչը: 

“Հրեշտակ”-ի պրեմիերան նախատեսվում է իրականացնել մինչեւ տարեվերջ:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դավիթ Բադալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին