×


Դավիթ Սեխպեյանի, Էնջլի անակնակալը Դելոյի կնոջ տարեդարձին :)

Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հումորիստ, դերասան Վահագն Ստեփանյանը ինքնատիպ նվեր է մատուցել կնոջը, իսկ առիթը վերջինիս 26-ամյակն է:  Դելոն BRAVO.am-ին ասել է, որ զբաղվածության պատճառով սիրելիի ծննդյան տարեդարձը կնշեն վաղը:

Դելոյի կինը` Ռուզաննան


Ռուզաննան առաջին շնորհավորանքն ու բարեմաղթանքը լսել է, իհարկե, ամուսնուց. «Հատուկ ոչինչ չէի մտածել. ես սիրում եմ ամեն բան հանպատրաստից անել:  Ռուզաննայի քույրն էլ զարդարել էր մեր տունը, փուչիկներ, տորթ ու խմիչք գնել”,-պատմել է նա:

Դավիթ Սեխպեյանը, Էնջլը` Դելոյի կնոջ տարեդարձին


Դելոյի խոսքով` գիշերն իրենց տանը հյուրընկալել են մտերիմ ընկերներին.“Ուղիղ կեսգիշերին Դավիթ Սեխպեյանը, Մարինա Մինասյանը, Էնջլ Մարտիրոսյանն ու այլք եկան մեր տուն: Շնորհավորեցինք հոբելյարին, կերանք, խմեցինք ու մի լավ ուրախացանք:)»:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Դելոյի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW