×


Դավիթ Գրիգորյանը զույգ աղջիկների հայր է դարձել:)

Այն մասին, որ դերասան-հաղորդավար Դավիթ Գրիգորյանն ու Մանու Ալավերդյանը սպասում են իրենց զույգ աղջիկների ծննդին, BRAVO.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր: Այսօր արդեն ուրախ ենք հայտնել, որ օգոստոսի 14-ին ամուսիններն առաջին անգամ ծնողներ են դարձել:

Մեզ հետ զրույցում երջանիկ հայրիկն ասել է, որ կինն ու դուստրերն իրենց լավ են զգում.«Աղջիկներս շտապեցին ու սահմանված ժամկետից շուտ լույս աշխարհ եկան, բայց փառք Աստծո, ամեն ինչ կարգին է: Երկուսն էլ 2 կգ քաշով ու 45 սմ հասակով են ծնվել, ինչն, ասում են, զույգերի պարագայում նորմալ է»:

Մանու Ալավերդյանը եւ Դավիթ Գրիգորյանը


Դավիթն արդեն հասցրել է գրկել նորածիններին.«Աննկարագրելի ու անբացատրելի պահ էր. աշխարհն իմն էր: Կարծես ողջ տիեզարքն իմ ձեռքում լիներ: Մեր փոքրիկ տունը լցվեց երջանկությամբ: Հիմա իմ ու կնոջս կյանքում հայտնվել են մարդուկներ, ովքեր մեզ անսահման երջանիկ են դարձրել, իսկ մենք էլ պարտավորվել ենք միշտ հոգ տանել նրանց մասին»:

Ամուսինները մինչ վերջին պահը անվան տարբերակներ են քննարկել.«Աղջիկներիցս մեկը կունենա Սիենա անունը, մյուսին Լուսին կամ ուղղակի Լունա կանվանենք, այս տարբերակը դեռ քննարկում ենք:): Սիենան իմ ու Մանուի ամենասիրելի իտալական քաղաքներից է, որտեղ որոշել ենք կյանքի մայրամուտում բնակություն հաստատել:)»,- նշել է նա:

Դավիթ Գրիգորյանը եւ Մանու Ալավերդյանը


BRAVO.am-ը շնորհավորում է ամուսիններին՝ նորածին աղջիկներին ու աշխարհի բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Դավիթ Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին