×


Դելո.«Սկսել եմ հասկանալ՝ հայր լինելն ինչ հաճելի, բայց…»

Վահագն Ստեփանյանը, նույն ինքը՝ հումորիստ Դելոն, կնոջ հետ գրեթե մեկ տարի է` վայելում է ծնող լինելու բերկրանքը: Օվկիանոսից այն կողմ բնակություն հաստատած զույգը որդու` Նարեկ-Քրիստոյի համար օրերս փոքրիկ տոն է կազմակերպել` նշելով նրա 11-ամսյակը:

Դելոյի որդին՝ Նարեկ-Քրիստոն


«Ամեն ամիս նշում ենք, մինչեւ դառնա 1 տարեկան, ինչին շատ քիչ է մնացել՝ ընդամենը մեկ ամիս: Որդիս մեծացել է. եթե նախկինում խելոք նստում էր, հիմա աշխույժ է, ամեն րոպե, վայրկյան ուզում է մի բան անել` կանգնել, քայլել, նստել»,-BRAVO.am-ին պատմել է նա եւ հավելել, որ սկսել է հասկանալ` հայր լինելն ինչ հաճելի, բայց լարված «աշխատանք» է:):

Ինչպես ամեն ամիս, այս ամիս էլ Դելոյի մայրը Հայաստանից հետաքրքիր նվեր է ուղարկել թոռնիկի համար, իսկ հոբելյարի ծնողները բոլոր նվերները պահում են նրա 1-ամյակի համար:

Դելոյի ընտանիքը


Հումորիստը նշել է, որ այս շրջանում զբաղված է «Ռեինկարնացիա» խմբի սպասվելիք համերգի կազմակերպչական աշխատանքներով եւ որդուն նվերներ, անակնկալ կմատուցի դրանից հետո միայն:):

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Դելոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին