Յուլիա Ֆինկը, որը հանրությանն առավել հայտնի է “Եղբայրները” հեռուստասերիալում Լիլիթի դերակատարմամբ, երեկ` նոյեմբերի 2-ին, դարձել է 30 տարեկան: Նրա ծննդյան տոնը սկսվել է դեռ կեսգիշերին, երբ ընկերուհին հրավիրել է իրենց տուն եւ անակնկալ մատուցել` քաղցրավենիքով ու խմիչքով:):
Արտյոմ Կարապետյանի կինը` դերասանուհի Յուլիա Ֆինկը, նշել է ծննդյան տարեդարձը
Դերասանուհու տարեդարձի խնջույքին տղամարդիկ չեն եղել. Յուլիան ընկերուհիների հետ հաճելի եւ ուրախ ժամանակ է անցկացրել Երեւանի չինական ռեստորաններից մեկում.“Աղջիկներով հավաքվեցինք եւ, ինչպես ասում են, ի սրտե զրուցեցինք”:
Յուլիա Ֆինկն ընկերուհիների հետ նշել է ծննդյան տարեդարձը
Հոբելյարից պարզեցինք, որ հաճելի անակնկալ է մատուցել նաեւ ամուսինը` հաղորդավար, մեկնաբան Արտյոմ Կարապետյանը` նվիրելով իր ամենասիրելի օծանելիքը եւ գեղեցիկ զարդ: Յուլիան BRAVO.am-ին ասել է նաեւ, թե 30-ամյակի լավագույն ու ցանկալի նվերը կլինի երեխան, որը դեռ չունեն:
Յուլիա Ֆինկն ընկերուհիների հետ նշել է ծննդյան տարեդարձը
Դերասանուհին մեզ հետ զրույցում հիշել է Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին նշած ծննդյան տարեդարձերը.“Առաջին կուրսում, ընդունված ավանդույթի համաձայն, տորթ ու քաղցրավենիք տարա, եւ երբ պատրաստվում էինք տոնել, լսարան մտավ մեր կուրսի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, շատ զայրացավ, թե դասի փոխարեն ինչով եք զբաղված, ես էլ հուզվեցի, բայց հետո շնորհավորեց…:)”: Նա պատմել է, որ ստեղծված իրավիճակը փորձել են հարթել կուրսեցիները, այդ թվում` Խորեն Լեւոնյանը.“Մինչ օրս շատ լավ հիշում եմ նրա էտյուդները, որոնցով ուզում էր տրամադրությունս բարձրացնել”:
BRAVO.am-ը շնորհավորում է Յուլիա Ֆինկին` մաղթելով ամենասպասված նվերի` մայրանալու իրականացում:):
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: