×


Դեւիդ Բեքհեմը վերջ է տալիս իր` կիսավարտիքով կյանքին

Իր “մերկ օրերի” ավարտն է ազդարարել “Լոս Անջելես Գալաքսի” ակումբի ավագ Դեւիդ Բեքհեմը:):  Ֆուտբոլիստը որոշել է այլեւս չնկարահանվել գովազդային հոլովակներում, որոնք առաջարկում են տղամարդկանց ներքնազգեստ:

Դեւիդ Բեքհեմը


Այս որոշումն ընդունել Դեւիդին “ստիպել” են սեփական երեխաները, որոնք նախատել են հորը մարդկանց առջեւ կիսամերկ ցուցադրվելու համար: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ու Վիկտորիան չորս զավակ ունեն` երեք որդի եւ մեկ դուստր:

Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները որդիների հետ


“Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի խոշորագույն հեռուստաալիքներին հետեւող միլիոնավոր  միլիոնավոր մարդիկ այսօր հնարավորություն ունեն ուսումնասիրել իմ մարմինն օրվա ցանկացած ժամին: Վերջերս դուստր եմ ունեցել եւ չեմ ցանկանում իրեն շփոթեցնել նման բաներով”,- այս հայտարարությամբ է հանդես եկել Դեւիդ Բեքհեմը “Bodywear” կիսավարտիքների վաճառքի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` EG

Կարդալ ավելին

Quality Sign BW