Մինչ “Դժվար ապրուստ” սերիալին հետեւողները եւ ոչ միայն շարունակում են քննադատել կամ շնորհավորել Մերիի դերակատար Մերի Մակարյանին Գլենդեյլում կայացած “Armenian Golden Star 2012”-ի շրջանակում “Սերիալային լավագույն դերասանուհի” տիտղոսին արժանանալու առիթով, նա սպասում է Քիմ Քարդաշյանի հետ իր հանդիպմանը, իսկ մինչ այդ BRAVO.am-ի հետ խոսել է իր աշխատանքի, գործընկերների հետ հարաբերությունների եւ անձնական կյանքի մասին:):
Մերի Մակարյանը
“Հեռուստադիտողն ինձ սպասում է”
Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց. երբեւէ չեմ մտածել, որ մի օր կմտնեմ հեռուստատեսություն կամ կնկարահանվեմ ֆիլմում, կսկսեմ դերասանի իմ կարիերան: Չեմ ակնկալել մրցանակ, հեռուստադիտողի ծափահարություն կամ լավ խոսքեր:
Ես մասնագիտությամբ վոկալիստ եմ, ավարտել եմ նաեւ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը: Ոլորտում վաղուց էի աշխատում անդրկադրային ձայնով, ուղղակի չէի երեւում, հետո սկսեցի հաղորդում վարել, ապա “Շանթ”-ից տեղափոխվեցի “Արմենիա” հեռուստաընկերություն` որպես “Բարի լույս”-ի հաղորդավար, իսկ որոշ ժամանակ անց առաջարկ ստացա նկարահանվել հեռուստասերիալում:
Մերի Մակարյանը
Այն, որ հեռուստադիտողն ինձ սպասում է, հաստատ է. իրենք իմ կարիքն ունեն, ես` իրենց: Դեռ չեմ որոշել, թե սերիալի ավարտից հետո ինչ կանեմ` ֆիլմում կնկարահանվեմ, հաղորդում կվարեմ, բայց ինչ-որ բան հաստատ կանեմ: Առաջարկները շատ են:
“Հաճելի է, որ խոսում են”
Այնքան բան եմ լսում իմ մասին: Վերջին “հետաքրքիր” նորությունն ընկերուհիս փոխանցեց. զանգեց ու ասաց, որ իր մայրիկի աշխատավայրում է, որտեղ ասում են, թե Մերին հղի է, ասացի` կլինի ճշտես` ումից:): Նմանատիպ խոսակցություններ շատ են լինում, չգիտեմ աղբյուրը, բայց դե հաճելի է, որ խոսում են:
Ի՞նչ կապ ունեն Մերի Մակարյանն ու Միհրան Ծառուկյանը
Ես եւ Միհրանը մտերիմ ընկերներ ենք: Հասարակության հետաքրքրությունը, կարծում եմ, կապված է սերիալում Միհրանի կնոջ դերում հանդես գալուս հետ: Բայց ես մտերիմ եմ նաեւ սերիալի մյուս տղաների հետ:
Մերի Մակարյանը
Միհրանի ռուսաստանյան համերգային շրջագայության ժամանակ ես էլ եմ եղել այնտեղ, բայց` ոչ իր հետ:
“Շուշանի հետ ընկերուհիներ չենք, բայց…”
Իմ եւ Էլենի դերակատարի միջեւ լարվածություն չկա, ուղղակի ֆիլմի սցենարն է աղմուկ բարձրացրել: Մեր հասարակությունն այնքան լուրջ է ընդունում այդ ամենը, իսկ մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք, ընկերուհիներ չենք, բայց նորմալ գործընկերներ ենք:
“Ուրախ եմ, որ խաղում եմ այս դերը”
Մերի Մակարյանը
Մերիի կերպարը շատ պատահական է “ստացվել”. ինքս երբեւէ չեմ մտածել, որ կարող եմ նման կերպ խաղալ այդ դերը: Ասում են` այնքան լավ եմ խաղում, որ մարդիկ ինձ իսկապես ատում են: Կանայք ու աղջիկները, ովքեր սիրում են Միհրանին, բնականաբար, ինձ պետք է ատեն :):
Չեմ նեղվում, երբ քննարկում են իմ կերպարը: Շատ ուրախ եմ, որ խաղում եմ այս դերը, այն մեծ հնարավորություն, ստեղծագործական թռիչք է տալիս դերասանին: Մեծ հաճույք եմ ստացել այն կերտելիս, եղել են բավական բարդ, հոգեբանական տեսարաններ, որոնք ստացել եմ շատ կարճ ժամանակահատվածում եւ, կարծում եմ, պատվով եմ դա արել:
Շատ կանայք, օրինակ վերցնելով իմ կերպարից, փորձել են պայքարել, մեթոդներ մշակել ամուսիններին իրենց կողքին պահելու համար: Սերիալում Մերիի ասելիքը դեռ չի հասել իր տրամաբանական ավարտին: Գիտեմ շատերին, որոնք շատ բան են վերցրել իմ կերպարից եւ սպասում են նրա ասելիքին:
“Դժվար ապրուստ”-ն ինձ մեծ ճանաչում տվեց, ընտանեկան կյանքի հետ կապված փորձ` նշանդրեք, հարսանիք, հարսի շոր, ավանդույթներ, սկեսուր-սկեսրայր:): Մարդկանց ճանաչելու հնարավորություն տվեց, օգնեց շփվել այդ ասպարեզի մարդկանց հետ եւ մնալ կայուն իմ համոզմունքների մեջ:
Սերիալը կա, կլինի այնքան, ինչքան կլինի հեռուստադիտողը: Սերիալ չնայող մարդը հաճախ զարմանալիորեն ճանաչում է բոլոր կերպարներին:):
Այժմ աշխատում եմ նաեւ որպես շոուի հաղորդավար: Կարդում եմ գովազդային տեքստեր, ուրախությամբ պետք է նշեմ, որ հիմա մետրոյում էլ իմ ձայնն է հնչում, դեռ չեմ հասցրել մետրո գնալ ու լսել:
Մերի Մակարյանը
Մերիի եւ Քիմի նմանության մասին
Քարդաշյանին նմանվելու միտք երբեւէ չեմ ունեցել. երբ այսքան հայտնի չէի Հայաստանում, իմ մազերը, աչքերի գույնը նույնն էին: Երբեմն նայում եմ, թե ինչպես է նա հագնվում, բայց երբեք չեմ կրկնօրինակել; Բոլորս էլ գիտենք, որ նա գեղեցիկ ու ճաշակով աղջիկ է: Սպասում եմ մեր հանդիպմանը. ունենք ընդհանուր ընկեր, որն էլ առաջարկել է կազմակերպել այն: Կարծում եմ` հետաքրքիր կլինի:
Մերի Մակարյանի սիրտը զբաղված է : )
Այո, իմ սիրտը զբաղված է: Տղամարդու իմ իդեալը` տղամարդն է:
Մերի Մակարյանը
Երբեւէ ամուսնացված կամ նշանված չեմ եղել, բժշկական ոչ մի տեսակի միջամտությունների չեմ դիմել, հղի չեմ եղել:
Իմ կյանքում ոչինչ չեմ պլանավորում: Ամեն ինչ դեռ առջեւում է:
Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: