×


“Դժվար ապրուստ”-ից Նիկոլայ Եղիազարյանը 2013-ին կամուսնանա՞ :)

Նիկոլայ Եղիազարյանը Նոր տարին դիմավորելու է իր ապագա կնոջ` Աննայի հետ, որին, ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում է նշել, մեծ անակնկալ է մատուցելու: Սերիալային այս դերասանի եւ ընտրյալի ամուսնությունը սարերի ետեւում չէ:):

Նիկոլայ Եղիազարյանը սիրելիի` Աննայի հետ


Ամանորն ինձ համար նախեւառաջ ընտանեկան տոն է: Այն նշում եմ ընտանիքիս հետ, շնորհավորում նրանց, հետո նոր` բարեկամներիս, ընկերներիս ու հարեւաններիս:

Ամանորն իմ դեպքում շա~տ ուշ է վերջանում :): Կարեւորում եմ ոչ թե ամանորյա լի սեղանները, այլ այն միջավայրը, որտեղ պիտի դիմավորեմ տոնը: Հարազատներիս ջերմությունը վեր է ամեն ինչից. կարող է սեղանները շատ ճոխ ու առատ լինեն, բայց դատարկություն լինի շուրջը եւ հակառակը:

Տոներին պատրաստվում եմ, ինչպես բոլորը. նվերներ, բարեմաղթանքներ… Աննան շատ է սիրում օծանելիք, ծաղիկներ եւ փուչիկներ. այդ ամենը հաստատ կլինի: Նաեւ մի անակնկալ է սպասվում սիրելիիս:):

Նշանված զույգի կարգավիճակում մեր առաջին Նոր տարին է լինելու: 2013-ին, հավանաբար, կամուսնանանք:

Նիկոլայ Եղիազարյանի սիրելին` Աննան, հավանաբար, հարսի զգեստ կկրի 2013-ին :)


Վստահ եմ` Աննան արդեն վաղուց է սկսել պատրաստվել Ամանորին: Նա գիտի, որ սիրում եմ համեղ ուտեստներ եւ իր անակնկալ նվերները:

Մոտավորապես կռահում եմ, թե սիրելիս ինչ նվեր է պատրաստել ինձ համար: Գիտեմ, որ մեծ անակնկալ է լինելու` կապված իմ շատ սիրելի դերասան Խորեն Աբրահամյանի հետ: Դա ինձ համար ամենասպասված նվերը կլինի: Նման անակնկալներ ինչքան էլ ստանամ, միեւնույնն է, էլի եմ սպասում:

Նիկոլայ Եղիազարյանը սիրելիի` Աննայի հետ


Ամեն տարի լավ փոփոխություն եմ ակնկալում: Իսկապես հավատում եմ, որ 2013-ն ամենալավ տարին է լինելու: Պետք է անկեղծ հավատալ հրաշքների: Իսկ Ձմեռ պապիկը, ինչպես անցյալ տարի, այս տարի եւս կայցելի մեզ: Ճիշտ է` իմ ուզած նվերներն այլեւս չի բերում, բայց երազանքներս կատարում է:

Դեկտեմբերի 31-ին միշտ տխուր եմ լինում.
այդ օրն ամփոփում եմ տարին, արած-չարածներս, հասկանում եմ, որ վաղվանից նոր կյանք է սկսվում, նորություն է սպասվում:

Մաղթում եմ բոլոր հայերին, որ առողջ լինեն, ապրեն մեկը մյուսի համար, համերաշխ, երբեք չկորցնեն հայկականությունը:

Նիկոլայ Եղիազարյանը սիրելիի` Աննայի հետ


Ինձ հետ 2013 թվական կտանեմ սիրելի ու հարազատ մարդկանց ու բարի հիշողություններս` անցյալում թողնելով բոլոր վատ հիշողություններս:

Ամանորը կդիմավորեմ Աննայի եւ մեր ընդհանուր ընկերների հետ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Նկարահանումը տեղի է ունեցել “Any Rose” հարսանյաց եւ ծաղկի սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW