×


Դիանա Մալենկոյի 20-ամյակի նվերներն ու անկեղծ խոստովանությունը :)

Դիանա Մալենկոն փետրվարի 27-ին դարձել է 20 տարեկան: Հաղորդավարուհին BRAVO-ին պատմել է, որ տարեդարձը տոնել է մի քանի օր շարունակ, այդ թվում` իր նոր աշխատավայր “ԱրմՆյուզ”-ում` գործընկերների հետ, նաեւ տրամադրել է լուսանկարներ Երեւանի ակումբներից մեկում տեղի ունեցած երեկույթից:

Դիանա Մալենկոն նշել է ծննդյան տարեդարձը


“Ծննդյանս օրը սիրում եմ, բայց տոնել` ոչ այնքան, իսկ պատճառն այն է, որ իմ ընկերական շրջապատում մարդիկ շատ տարբեր են, եւ նրանց մեկ երեկույթի շրջանակում միավորելն անհնար է թվում:)”,-ասել է հոբելյարն ու հավելել, որ մտերիմները հաճելի անակնկալներ են մատուցել.“Նվերներս այնքան շատ ու հետաքրքիր են, որ մեկ հարցազրույցը չի բավականացնի բոլորը թվարկելու համար. չմուշկներ, օծանելիք, բենզալցակայանի լիցքավորման քարտ, ժամացույց, ինձ նվիրված գիրք, շատ կարեւոր գինի…”:

Դիանա Մալենկոն նշել է ծննդյան տարեդարձը

Մարինա Գրեգը, Արտակ Վարդանյանը եւ Դիանա Մալենկոն


Դիանայի խոսքով` ծննդյան օրը, սովորաբար, ամփոփում է իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունները.“Ընդլայնվել է մտահորիզոնս, նոր աշխատանք եւ մի քանի ընկեր եմ ձեռք բերել”:

Դիանա Մալենկոն դարձել է 20 տարեկան


Հաղորդավարուհին խոստովանել է, որ դեռ չի հանդիպել այն միակին, ում հետ կցանկանար նշել իր հետագա տարեդարձները.“Նա դեռ չի հայտնվել. փնտրտուքի մեջ եմ:): Մի բան հաստատ է` տղամարդը, ով կլինի իմ կողքին, պետք է լինի գեղեցիկ, համարձակ, նախաձեռնող… Եվ կարեւոր է, որ նա հիանա ինձնով: Ինչպես հաճախ ասում են` կինը կատարյալ է դառնում, երբ իրենով հիանում են”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am
Լուսանկարները տրամադրել է Դիանա Մալենկոն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW