Եգոր Գլումովի ընտանիքում երջանկությունը քառապատկվել է հենց Երջանկության միջազգային օրը: Այսօր՝ մարտի 20-ին, հեռուստառադիոհաղորդավարի կինը նրան պարգեւել է չորրորդ երեխան:
Եգոր Գլումովը` կնոջ հետ
Բազմազավակ հայրիկը քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ որդուն անվանել են Արեգ Լեո.“Նրան որոշեցինք անվանել արեգակի պատվին:): Իմ երկրորդ որդին է, արդեն տեսել ու գրկել եմ, անսահման երջանիկ եմ: Կարծում էի` մոռացել եմ հուզմունքի պահերը, բայց փաստորեն չէի մոռացել, որովհետեւ կրկնվեցին, անգամ քառապատկվեցին”:
Եգոր Գլումովը` դստեր հետ
Հաղորդավարը նշել է, որ կինն իրեն լավ է զգում, երեխաներն էլ արդեն տեսել են իրենց նորածին եղբորը:
BRAVO.am-ը շնորհավորում է Եգոր Գլումովին՝ նրա եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջություն եւ անհոգ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները՝ Եգոր Գլումովի անձնական արխիվից


×
21,303






