Առաջին ալիքի բազմաթիվ սերիալների ռեժիսոր Ելենա Արշակյանը երեկ` հուլիսի 2-ին, հարազատների եւ ընկերների հետ նշել է 30-ամյակը: Եթե նախորդ տարի նրա ծննդյան տարեդարձի կազմակերպչական հարցերով զբաղվել էր մտերիմներից Անի Երանյանը, այս անգամ հաճելի անակնկալի հեղինակն ամուսինն է:
Ելենա Արշակյանը
“Հունիսին տեղի ունեցած ավտովթարի պատճառով դեռեւս չեմ կարողանում ինքնուրույն քայլել եւ հրաժարվեցի մեծ խնջույքից: Կեսգիշերին առաջինը մայրս շնորհավորեց, այնուհետեւ` ամուսինս, դուստրս: Ավելի ուշ Անի Երանյանը, Աննա Հարությունյանը եւ մյուս ընկերներս եկան մեր տուն”,-պատմել է հոբելյարը:
Ելենա Արշակյանն` ամուսնու հետ
Ելենա Արշակյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ իր ծննդյան օրն այս անգամ անցկացրել է հայրական տանը, որտեղ մատաղ են արել: Խոսելով նվերներից` նա նշել է, որ դրանք հիմնականում թանկարժեք զարդերի տեսքով են, սակայն 30-ամյակի պարգեւը համարում է փորձանքը հաջողությամբ հաղթահարելը, իսկ կյանքի ամենամեծ ձեռքբերումն` ամուր ընտանիքը:
Ելենա Արշակյանը եւ Աննա Հարությունյանը
Ինչ վերաբերում է ստեղծագործական նորություններին, ռեժիսորը հայտնել է, որ սեպտեմբերին կմեկնարկեն գեղարվեստական նոր ֆիլմի նկարահանումները:
BRAVO.am-ը շնորհավորում է Ելենա Արշակյանին` մաղթելով շուտափույթ ապաքինում:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Ելենա Արշակյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: