×


Եվա Բաղդասարյան.“Հարսանեկան զգեստիս դիզայնով կզբաղվեմ ես”

“Արմենիա” հեռուստաընկերության “Եռաչափ սեր” սերիալում գլխավոր հերոսուհուն` Ինգային մարմնավորած Եվա Բաղդասարյանն իր անձնական ու գործնական կյանքից որոշ մանրամասներ BRAVO.am-ին պատմել է ամիսներ առաջ` նշելով նաեւ, որ սիրած էակ ունի: Երեկ համացանցում քննարկում էին դերասանուհու “ամուսնությունը”` հիմք ընդունելով  նրա` հարսի զգեստով լուսանկարները:):

Եվա Բաղդասարյանը


Մեզ հետ զրույցում Եվա Բաղդասարյանը նշել է, որ դեռ վաղ է համարում ամուսնության մասին մտածելը, քանի որ ընդամենը 18 տարեկան է, իսկ հարսանեկան սպիտակ զգեստ կրել է նորաձեւության ցուցադրության ժամանակ. “Մասնակցել եմ ընկերներիցս մոդելավորող Սամվել Մանոյանի հեղինակած զգեստների ցուցադրությանը, որը տեղի է ունեցել մարտի 23-ին եւ 24-ին: Իր խորհրդով ներկայացրել եմ երկու զգեստ”:

Եվա Բաղդասարյանը


Սերիալային դերասանուհին նշել է, որ ինչպես յուրաքանչյուր աղջիկ, ինքն էլ երազում է սպիտակ զգեստով ամուսնանալ, որի դիզայնով կզբաղվի հենց ինքը. “Ինձ կօգնեն նաեւ մոդելավորող ընկերներս: Այն պետք է լինի անկրկնելի”:

Եվա Բաղդասարյանը


Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Եվա Բաղդասարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW