“EmpyRay”-ը եւ Եվա Սուջյանը, ով դարձել էր ռոք-խմբի վոկալիստը` փոխարինելով Միացյալ Նահանգներ տեղափոխված Սարգիս Մանուկյանին, այլեւս չեն համագործակցում. ահա այսպիսի տեղեկություն էր տարածվել, որի հավաստիությունը ճշտել է BRAVO.am-ը:
Եվա Սուջյանը եւ “Empyray’’-ը դադարեցրել են համագործակցությունը
Մեզ հետ զրույցում խմբի կիթառահար Կարեն Արզումանյանը հայտնել է, որ մոտ մեկ ամսից կներկայացնեն իրենց նոր վոկալիստին.“Երկու “պլյուսը’’ միշտ վանում են միմյանց. այս արտահայտությունը հենց մեր մասին է: Եվան շատ ուժեղ եւ կայացած երգչուհի է բոլոր առումներով, մենք էլ 20 տարվա փորձ ունեցող եւ ոլորտում կայացած խումբ ենք: Սա երկկողմանի որոշում էր. նա կշարունակի իր անհատական կարիերան, մենք էլ` մեր գործունեությունը: Այսպես ավելի ճիշտ է’’:
Նրա խոսքով` “Empyray”-ի նոր վոկալիստն արական սեռի ներկայացուցիչ է, որի անունը դեռ չեն շտապում հայտնել, իսկ Եվա Սուջյանի հետ ապագայում գուցե առիթ ունենան այլ ձեւաչափով համագործակցել.“Մենք շատ հարգում եւ սիրում ենք միմյանց: Ընդհարում չի եղել”:
Կարեն Արզումանյանը` կնոջ` Գիսանե Պալյանի հետ
Ռոք-երգչուհին էլ տեղեկացրել է, որ արդեն մեկ ամիս է` դադարեցրել են համագործակցությունը.“Ընկերական եւ հասուն որոշում էր: Մենք չափազանց տարբեր ենք երաժշտական մտածելակերպով եւ աշխարհայացքներով: Շատ հարգում եւ, իհարկե, սիրում եմ “Empyray’’ խմբի անդամներին, որոնք նաեւ իմ ընկերներն են: Մինչ նրանց միանալը կերտել ու հիմա էլ շարունակում եմ հաստատել իմ ասելիքն ու ոճը երաժշտական ասպարեզում’’:
Եվա Սուջյանը նշել է, որ շարունակում է երաժշտական գործունեությունը եւ առաջիկայում հանդես կգա նոր երգերով ու նախագծերով.“Ուրախ եմ “Empyray”-ի հետ համատեղ համերգներ ունենալու համար, բայց այսուհետ կհանդիպենք արդեն իմ մենահամերգներին”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ "Empyray"-ի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: