×


“Եվրատեսիլ”-ի կիսաեզրափակչում “Dorians”-ը հանդես կգա 11 համարի տակ

Մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք “Եվրատեսիլ” երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող “Dorians” խումբը հանդես կգա 11 համարի տակ:

"Dorians" ռոք-խումբը (Լուսանկարը` Արթուր Հովակիմյանի)


Մարտի 27-ին կայացված որոշման համաձայն` երկրորդ կիսաեզրափակչում ելույթների հաջորդականությունն այսպիսին է.

1. Լատվիա
2. Սան Մարինո
3. Մակեդոնիա
4. Ադրբեջան
5. Ֆինլանդիա
6. Մալթա
7. Բուլղարիա
8. Իսլանդիա
9. Հունաստան
10. Իսրայել
11. Հայաստան
12. Հունգարիա
13. Նորվեգիա
14. Ալբանիա
15. Վրաստան
16. Շվեյցարիա
17. Ռումինիա

Յուրաքանչյուր կիսաեզրափակչից մայիսի 18-ին կայանալիք եզրափակիչ դուրս կգա 10-ական կատարող:

"Dorians" ռոք-խումբը (Լուսանկարը` Վարդան Զադոյանի եւ Սուրեն Թադեւոսյանի)


Dorians-ը Հայաստանը “Եվրատեսիլ”-ում կներկայացնի “Lonely Planet” երգով: Երաժշտության հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը:

“Lonely Planet” երգի տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW