×


«Երեւան Մոլ»-ը պարգեւատրել է հաճախորդներին

Երեւան Մոլի մեծ նվերները հաճախորդներին եւ սպասվելիք անակնկալները

«Երեւան Մոլ»-ն այս տարի իր հաճախորդներին առատորեն պարգեւատրում է արժեքավոր մրցանակներով։ Արշակունյաց 34 հասցեում գտնվող առեւտրի ու ժամանցի կենտրոնը երեկ կրկին բազմամարդ էր. նոր մեգախաղարկությունը համախմբել էր հարյուրավոր մարդկանց, իսկ գլխավոր մրցանակն էր՝ 2 անձի համար ուղեգիր դեպի իտալական նորաձեւության մայրաքաղաք Միլան։

«Երեւան Մոլ»-ի առանձնահատկություններից է հաճախակի իրականացվող տարբեր ձեւաչափի խաղարկությունները: BRAVO.am-ն անդրադարձել է նախորդ իրադարձություններին։ Այս մեգախաղարկության կանոնների համաձայն՝ հոկտեմբերի 15-ից սկսած մոլի ցանկացած խանութից 20.000 դրամի գնումներ կատարած հաճախորդները ստացել են կտրոններ, որոնցով էլ մասնակցել են խաղարկությանը։ Բացի գլխավոր մրցանակը, հաջողակները շահել են կենցաղային տեխնիկա՝ սառնարան, հեռուստացույց, լվացքի մեքենա, նոթբուք, Play Station եւ արժեքավոր այլ նվերներ։ Յուրաքանչյուրը հնարավորություն ուներ մասնակցելու խաղարկությանը անսահմանափակ քանակով կտրոններով։

«Երեւան Մոլ»-ը պարգեւատրել է հաճախորդներին


Մեգախաղարկությունը վարում էր «Երեւան Մոլ»-ի մարքեթինգի բաժնի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը։ Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ թափանցիկ արկղում առկա էին 3000-ից ավելի կտրոններ.«Մեր հաճախորդներն ակտիվորեն գնումներ են կատարում ու մասնակցում բոլոր խաղարկություններին։ Նոր ակցիաներին ու սիրելի խանութ-սրահների զեղչերին տեղեկանալու համար անհրաժեշտ է հետեւել «Երեւան Մոլ»-ի սոցիալական ցանցերի էջերին»։

Վիճակահանության արդյունքում սառնարան շահած Մարինեն մեզ հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով.«Առաջին անգամ չեմ մասնակցում «Երեւան Մոլ»-ի խաղարկությանը, բայց առաջին անգամ եմ շահում։ Այստեղից միշտ գնումներ եմ անում, վերջին մեկ ամսվա ընթացքում տասից ավելի կտրոն էի հավաքել, որոնցից մեկն էլ շահեց։ Նվերից գոհ եմ, մնում է՝ հասկանանք, թե ինչպես ենք տուն տանելու:)»։

«Երեւան Մոլ»-ը պարգեւատրել է հաճախորդներին


Գլխավոր հաջողակը Գայանե Նազարյանն է. օրվա ամենամրցանակը՝ Միլանի ուղեգիրը, հենց նրանն է։ Տիկին Գայանեն երկու օրից կդառնա 61 տարեկան, ծննդյան լավագույն նվերն արդեն ունի.«Մեկ անգամ եղել եմ Իտալիայում, այս անգամ ամուսնուս հետ կմեկնենք։ Իսկապես չէի սպասում, որ կշահեմ, նույնիսկ մտերիմներս ձեռք էին առնում` ասելով` «Մեկ է՝ չես շահի, իզուր մի գնա»։ Շատ ուրախ ու շնորհակալ եմ»,-պատմել է հաղթողը։   

Ի դեպ, նոյեմբերի 30-ին, ժամը 19:00-ին «Երեւան Մոլ»-ը բոլորին հրավիրում է գեղեցիկ մի միջոցառման, որի ընթացքում տեղի կունենա ամանորյա լույսերի միացման արարողությունն ու կազդարարվի տոնական շրջանի սկիզբը։ Ներկաներին սպասվում է տաք գլինտվեյնի հյուրասիրություն, ռիթմիկ երաժշտություն եւ հրավառություն։

«Երեւան Մոլ»-ը պարգեւատրել է հաճախորդներին


Հավելենք, որ այսուհետեւ «Երեւան Մոլ»-ում ավելի շատ ժամանակ կունենաք գնումների համար. դեկտեմբերի 1-ից մոլն ուրբաթ եւ շաբաթ օրերին բաց կլինի մինչեւ ժամը 23:00-ը։ Մաղթում ենք հաճելի գնումներ։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին