“Կարոտել եմ քեզ, Հայաստան` իմ հողը, սիրում եմ քեզ, ինչպես իմ մորը: Կուզեմ քո գրկում ապրի իմ ծոռը, աղքատին կտամ հացիս կտորը”: Ռեփեր Արարատը կարոտել էր ու եկավ: Առաջին վայրը, որ այցելեց Կարապի Լիճն էր, Ազատության հրապարակը, Հյուսիսային պողոտան, ինչպես նաեւ իր բակը:):
Ռեփեր Արարատը
“Եկել եմ Երեւան` հետս բերելով “Կարոտել եմ քեզ”-ը, որ հայերը լսեն, ուրախանան: Թող էս երգը սիրեն, ընդունեն որպես ուժ, հույս, հավատ: Ռեփեր եմ, բայց որոշեցի այս անգամ ռեգգի ոճում հանդես գալ: Վաղուց էի ուզում հայրենասիրական մի երգ գրել ու Հայաստանիս նվիրել: Ինձ շատ էին գրում, որ հայերեն երգ են ուզում, ներկայացրել եմ, թող ամռանն այստեղ վայելեն: Երգով ցույց եմ տալիս, որ թեկուզ օտար ափերում, մենք սիրում ենք մեր երկիրը, կարոտում: Երեւանը մեր սրբության տունն է: Սրտանց եմ երգել”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Արարատը:
“Կարոտել եմ քեզ”-ը “Roots reggae” ոճի կատարում է: Երգի տեսահոլովակը նկարահանել է “KF production”-ը` Փարիզում: Բառերի ու երաժշտության հեղինակը հենց ռեփերն է.“Արդեն շատ հայեր են լսել այս գործը, արձագանքները դրական են, հայրենասիրական շեշտադրումներս բոլորին դուր են գալիս: Ռեգգիի բոլոր սիրահարները կլսեն ու կգնահատեն”:
Ռեփեր Արարատը
Արարատը հայրենիքում մնալու է երկու ամիս, ցանկանում է այդ ժամանակն արդյունավետ անցկացնել` նոր երգեր, դուետներ ձայնագրել եւ ակումբներում ելույթներ ունենալ:
“Եկած-չեկած արդեն նոր դուետ ծնվեց. կոչվում է “Արի կորենք”, կատարում եմ Red Light-ի հետ”,-նշել է ռեփերը ու երգից հատված մեջբերել.“Այսօր քեզ հրավիրում եմ լուսին, girl, որովհետեւ էս աշխարհում սեր չկա: Արի տիեզերքում կորենք... Love երգ է...”:
Արարատի խոսքով` Ֆրանսիայում էլի հայ ռեփերներ կան, բայց այդքան էլ ճանաչված չեն: Նա համագործակցում է լիբանանահայ ռեփեր Lefty-ի հետ.“Նյու Յորքից էլ եմ համատեղ նախագիծ իրականացնելու առաջարկ ստացել, քննարկում ենք”:
“Մի օր կգա, որ մեր հողը հետ կտան, մի օր էլ կգա, որ բոլորս հետ կգանք: Երգն ուժ ա, հավատ, ես աշխատում եմ, որ դուք հպարտանաք ինձնով”,-նշում է ռեփերը: Նա շուտով Փարիզում կթողարկվի իր առաջին ալբոմը, որի անունը դեռ չի որոշել.“13 երգ կլինի CD-ում: Այն նախատեսում եմ վաճառքի հանել սեպտեմբերին: Ոճը հիփ հոփն է, երգերի թեմաները` կյանք, սեր եւ այլն”:
Ռեփեր Արարատը
“Ոչ ոք չի կարող իմ հողից կտրի իմ ոտքը: Ուզում եմ` հայերն իմանան, որ Արարատ ունեն, ով ապրում է Փարիզում ու ամեն ինչ անում, որ լավ զգան”,-մեր զրույցի ավարտին ասել է ռեփերը:):
Տեքստը` Նարինե Դանեղյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: